Ալեքսանդր Իսկանդարյան. Ուկրաինայում տեղի է ունենում պետության կոլապս
«Ուկրաինայում տեղի է ունենում կառավարման հնարավորությունների կորուստ, էլիտաների ոչ կոմպետենտություն` ծայրահեղականության, ընդդիմություն կոչված թուլության հետ մեկտեղ: Այս ամենը հանգեցրել է պետության ճգնաժամի: Սա ոչ թե իշխանության այլ հենց պետության ճգնաժամ է: Ուկրաինայում կազմաքանդվում են ոչ թե իշխանական այլ պետական կառույցները: Մարդիկ չեն կարող նույնիսկ ոստիկանություն կանչել, հնարավոր չէ կանգնեցնել թալանն ու անկարգությունները: Տեղական իշխանություները պարզապես չկան»,-այսօր անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին` լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ուկրաինայում տեղի է ունենում պետության կոլապս: Այս իրավիճակում կհաղթի՞ Յանուկովիչը, չի՞ հաղթի, կփախչի՞, կճնշե՞ն տանկերով Մայդանը, չե՞ն անի՝ մեծ նշանակություն չունի: Ուկրաինայում չկա բավարար ռեսուրս՝ բոլոր շրջաններ տանկեր դուրս բերելու և երկրի բոլոր մայդանները ճնշելու: Մայդանում հայտնվել են դաշտային հրամանատարներ, ռադիկալներ, բանակցության սուբյեկտն էլ չկա: Եթե Ուկրաինան իր մեջ ուժ չգտնի համաձայնության գալու օլիգարխների, արևմտյան կենտրոնների ներկայացուցիչների հետ, այսպես կշարունակվի, իսկ զորք բերելը վտանգավոր է, մարդկանց արևելքից արևմուտք բերելը ևս անմիտ է»,- հավելեց բանախոսը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նոր թափով վերսկսվել են զանգվածային բախումները ցուցարարների և իրավապահների միջև: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով ՝ բախումների արդյունքում զոհվել է 28 մարդ, 287-ը՝ հոսպիտալացվել: Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ շուրջ 800 մարդ վիրավորվել է: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը հայտարարել է Կիևում սգո օր:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով