Կինոդերասան Գոռ Վարդանյանը Կյաժին Հայաստան է «գործուղել»
Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո կինոդերասան, «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, որը ներկայումս ԱՄՆ-ում է, լրջորեն անհանգստացած է իր ղեկավարած ֆեդերացիայի ճակատագրով:
«Ժամանակ»-ի տեղեկություններով նա փետրվարի 16-ին Հայաստան է «գործուղել» կրկին «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անդամ, իր ֆիլմերից հայտնի Կյաժին՝ Կարեն Սարուխանյանին, որպեսզի գա և պարզի, թե ինչ վիճակ է տիրում այստեղ, հատկապես իրենց ֆեդերացիայում, որտեղից սպանությունից հետո ոստիկանությունը մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր հայտնաբերել:
Նշենք, որ ֆեդերացիայում խուզարկություն իրականացնելու անհրաժեշտությունն ի հայտ էր եկել, երբ պարզվել էր, որ սպանության համար մեղադրվող և ներկայումս կալանավորված Իսրայել Սարգսյանը աշխատել է «Դուքենդո» ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում