Սոչիում կկայանա Տ.Սարգսյան-Դ.Մեդվեդև հանդիպում
Երկուշաբթի օրը` փետրվարի 24-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կհանդիպեն:Հանդիպմանը կքննարկվեն երկկողմ համագործակցության վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին, հղում անելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դմիտրի Մեդվեդևն ու Տիգրան Սարգսյանը կքննարկեն առևտրա-տնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցության նվիրված հարցեր, այդ թվում և համատեղ նախագծեր էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտներում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բացի այս, հանդիպմանը նախատեսվում է քննարկել Եվրասիական ինտեգրման գործընթացներում Հայաստանի մասնակցության վերաբերող հարցեր ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը