ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները քննարկումը սկսեցին անեկդոտով
Քիչ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցությունում մեկնարկեց ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի հերթական հավաքը, որում քննարկվելու է հետագա համատեղ անելիքը: Այդ թվում և` ե՞րբ են պատրաստվում ուժերը կառավարությանն անվստահություն հայտնել:
Քննարկմանը մասնակցում են ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից` Թևան Պողոսյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ պատգամավորները քննարկման մեկնարկը ազդարարեցին բավականին բարձր տրամադրությամբ, անգամ անեկդոտով:
Ամուսինը կնոջն ասում է.
-Կնիկ, դեմքիդ արտահայտությունդ էս քանի օրը դուրս չի գալիս. կամ դու ինձ դավաճանել ես, կամ պատրաստվում ես:
Կինն էլ արձագանքում է.
-Ինչի՞ կամ-կամ. Ե'վ, և':
Նշենք նաև, որ քննարկումն անցնում է դռնփակ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը