ԵՄ դեսպանը հանձնեց առցանց առաջին վիկտորինայի հաղթողների մրցանակները
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան փետրվարի 20-ին ԵՄ կենտրոնում հանձնեց առցանց առաջին վիկտորինայի հաղթողների մրցանակները:
ԵՄ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ առաջին մրցանակ նոութբուքը ստացավ Անուշ Թորոսյանը Վանաձորից: Երկրորդը` նեթբուքը, հանձնվեց թարգմանչուհի Նինել Միքայելյանին Երևանից, իսկ երրորդ մրցանակ քինդլ-էլեկտրոնային գիրքը ստացավ ուսանողուհի Վերժինե Մինասյանը:
Դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, դրականորեն անակնկալ էր, որ այդքան բարձր մասնակցություն կար վիկտորինային:
«Մենք Հայաստանում ԵՄ գործունեությունը ներկայացնում ենք այլընտրանքային ու զվարճալի ձևով մատչելի հնարավոր առավելագույն թվով մարդկանց»,- ասաց դեսպանը:
Նա հիշեցրեց, որ հաջորդ վիկտորինան առցանց կլինի ապրիլին` բոլորին առաջարկելով կրկին փորձել:
Առցանց վիկտորինային մասնակցել են 1570 անգամ, որից 316-ը բոլոր հարցերին տվել են ճիշտ պատասխաններ: Վիկտորինայի հայերեն տարբերակին մասնակցել են 1205 անգամ, բոլոր հարցերին ճիշտ են պատասխանել 206-ը: Անգլերեն տարբերակն ունեցել է 365 այցելություն` բոլոր հարցերին ճիշտ պատասխանած 110 մասնակցով: Հիմնական մրցանակները վիճակահանությամբ որոշվեցին բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցներից:
Վիկտորինան կազմված էր 16 հարցերից` պատասխանների տարբերակներով և ԵՄ կենտրոնի կայէջին արված հղումներով: Վիկտորինային կարող էին մասնակցել միայն Հայաստանի բնակիչները և այն առցանց հասանելի էր 2013թ.-ի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 1-ը:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը