Չնայած հայտարարված հրադադարին՝ Կիևում վերսկսվել են զանգվածային բախումները
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վերսկսվել են զանգվածային բախումները ցուցարարների և իրավապահների միջև: Ցուցարարները գրոհել են կազմակերպված խմբերով և գրավել Հոկտեմբերյան պալատը: Պալատի դիմացի փողոցներում լսվում են կրակոցներ: Ակտիվիստները հետ են մղել ոստիկաններին և ՆԳՆ ներքին զորքերի զինվորներին: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը:
Երկու կողմից նետվում են պայթուցիկ նյութեր, լուսաձայնային նռնակներ: Կան տուժածներ: Ցուցարարները շարունակում են արգելապատնեշներ կառուցել և պատրաստել պաշտպանական միջոցներ՝ «մոլոտովյան կոկտեյլներ», քարեր և այլն:
Նշենք, որ այսօր Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդներն ու նախագահ Վիկտոր Յանուկովիչը պայմանավորվել են հրադադարի շուրջ: Սակայն արմատական «Աջ սեկտոր» միավորման անդամները հրաժարվել են պահպանել հրադադարի ռեժիմը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նոր թափով վերսկսվել են զանգվածային բախումները ցուցարարների և իրավապահների միջև: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով ՝ բախումների արդյունքում զոհվել է 28 մարդ, 287-ը՝ հոսպիտալացվել: Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ շուրջ 800 մարդ վիրավորվել է: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը հայտարարել է Կիևում սգո օր:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը