Կրկին կրպակներ` քաղաքապետարանի «կողմից»
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում Mariam Sagatelli օգտատերը գրառում է կատարել, որտեղ հայտնում է, որ Ազատության հրապարակի հարակից միակ կանաչ տարածքի վրա տաղավարներ են տեղադրվում։ Օգտատերը այն անօրինականություն է համարում և նշում, որ դրանց տեղադրումը չի անցել օրենքով սահմանված որևէ գործընթաց:
«Ապօրինությունը շուտափույթ չվերացնելու դեպքում, օրենքի առաջ պատասխանատվությունն ընկնում է փաստացի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բնապահպանության բաժնի պետ Ավետ Մարտիրոսյանի վրա»-ասված է գրառման մեջ։