ԱՄՆ դեսպան. «Այս բարեփոխումներն անհրաժեշտ են և մենք աշխատել ենք ՀՀ կառավարության հետ նոր համակարգ ձևավորելու ուղղությամբ»
Հայաստանում Կենսաթշակային բարեփոխումների համար կան երեք կարևոր կետեր: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
«Այս բարեփոխումներն անհրաժեշտ են և մենք աշխատել ենք ՀՀ կառավարության հետ կենսաթոշակային նոր համակարգ ձևավորելու ուղղությամբ: Երկրորդ՝ հանրային իրազեկվածությունը, հանրության աջակցությունը այս գործում շատ կարևոր խնդիր է, և ես կոչ եմ անելու կառավարությանը, որպեսզի ավելի շատ աշխատեն քաղաքացիական հասարակության հետ և այս գործընթացը պարզ ընկալելի լինի և հաջողություն ունենա»,- ասաց դեսպանը:
Երրորդ կետը, ըստ նրա, վերաբերում է կենսաթշակային հիմնադրամներին:
«Այս հիմնադրամները, որոնք ձևավորվում են, մասնավոր են, և գործարկվում են միջազգային համբավ ունեցող կառավարիչների կողմից: Եւ այդ երկու ընկերությունները, որոնք տնօրինելու են այդ գումարները, հարգված կազմակերպություններ են»,- ասաց դեսպանը:
Ջ. Հեֆֆերնը նշեց, որ ԱՄՆ-ում ունեն սոցիալական ապահովության համակարգ, որը պարտադիր է, որը պետության կողմից գործարկվող է, մասնավոր չէ:
«Մեզ մոտ բանավեճեր կան, որոշ քաղաքական գործիչներ ուժեր նույնպես կցանկանային, որպեսզի մեզ մոտ նույնպես մասնավոր կենսաթոշակային համակարգ գործեր»,- նշեց դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով