«Dasaran.am». 5 դպրոց համալրվել է համակարգիչներով
Տեղի է ունեցել «Dasaran.am» կրթական ծրագրի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հայտարարած «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի մրցանակաբաշխության երկրորդ փուլը, որի ընթացքում հայտնի են դարձել տասը մարզերի այն դպրոցների անունները, որոնց աշխատանքները լավագույնների շարքում են: Այս մասին տեղեկացնում են «Dasaran.am»-ից:
Երասխ գյուղի միջնակարգ (Արարատի մարզ), Ապարան քաղաքի ավագ (Արագածոտնի մարզ), Շաքի գյուղի միջնակարգ (Սյունիքի մարզ), Կարմիրգյուղ գյուղի թիվ 2-րդ միջնակարգ (Գեղարքունիքի մարզ) դպրոցներն արժանացել են գլխավոր մրցանակների` համակարգիչների: Նորավան գյուղի միջնակարգ (Արմավիրի մարզ) դպրոցը ևս, որը հաղթող էր ճանաչվել առցանց քվեարկության միջոցով, պարգևատրվել է համակարգչով:
25 դպրոց ստացել է խրախուսական մրցանակներ ու պատվոգրեր` ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 959 դպրոցների շրջանում Ամանորյա տոներին ընդառաջ հայտարարված մրցույթին մասնակցել էին 380 դպրոց` ներկայացնելով դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորման իրենց աշխատանքները:
Մրցանակաբաշխությանը ներկա են եղել ՀՀ ԿԳ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, դպրոցների տնօրեններ և այլք:
Նախորդիվ`
«Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի առաջին փուլն ամփոփվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա