«Դ!եմ եմ»-ի անդամներն ընդհատել են Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողովի աշխատանքները
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները մուտք են գործել Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողովի դահլիճ և «դեմ եմ, դեմ եմ» բացականչելով խանգարել համաժողովի աշխատանքը:
Շարժման անդամներից մեկը ընդհատել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանի ելույթը և հայտարարել, որ պարտադիր կենսաթշակային համակարգի ներդրումը ժողովրդի թալան է: Այդ պահին նրան հրելով դուրս են հրավիրել, իսկ դուրս հրողը ներկայացել է որպես տեղեկատվական ոլորտի մասնագետ Անդրանիկ Ղուկասյան:
Որոշակի խոսակցությունից հետո «Դեմ եմ» շարժման անդամները մտել են դահլիճ, գրավել ամբիոնը և թույլ չեն տվել շարունակել համաժողովը:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Կորյուն Սարգսյանն ասել է, համաժողովը նման պայմաններում հնարավոր չէ շարունակել և այն ընդհատվել է:
Քիչ անց ակտիվիստները դուրս են եկել դահլիճից և համաժողովը շարունակել է աշխատանքը:
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աջակցությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Վարչապետը` կուտակայինից դժգոհողներին. Օբյեկտիվ հարցադրում է, քանի որ կան օբյեկտիվ հիմքեր դրա համար
ԱՄՆ դեսպան. «Այս բարեփոխումներն անհրաժեշտ են և մենք աշխատել ենք ՀՀ կառավարության հետ նոր համակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը