Բարեկամության հռչակագիր` ԼՂՀ Հադրութի և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև
Փետրվարի 21-ին Lեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիենի քաղաքապետարանում։
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի բաժնից տեղեկացնում են, որ Հադրութ քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Վիեն քաղաքի անունից՝ քաղաքապետ Ժակ Ռեմիլյեն։
Հռչակագիրը ողջունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն ու զարգացնելուն, և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։ Այն նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում:
2013 թ. բարեկամական կապեր են հաստատվել նաև ԼՂՀ Մարտունի և Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև. տեղի են ունեցել փոխայցելություններ, քննարկվում են քաղաքների միջև համագործակցության զարգացման ուղիներն ու ձևերը։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը