Հնարավոր է Հայաստան ներմուծվող դեղերը թանկանան
Երեկ կառավարության նիստից հետո, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է Մաքսային միության անդամակցությունից հետո Հայաստան ներմուծվող դեղերի 96%-ի հնարավոր գնաճի մասին:
-Պարոն Դումանյան, թանկանալո՞ւ են դեղերը ՄՄ անդամակցությունից հետո:
-Ոչ, դեռ պարզ չէ, բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ:
-Իսկ ՄՄ անդամակցությունից առա՞ջ, թե՞ հետո գիտեիք, որ Հայաստանում դեղերի շուկայում գնաճ է լինելու:
-Իհարկե՝ առաջ գիտեինք:
-Այդ դեպքում ինչու՞ չէիք ավելի վաղ հայտնում, որ անդամակցությունից հետո գները թանկանալու են:
-Չեն թանկանալու: Ես ասացի՞ թանկանալու են: Մենք այդ հարցը քննարկում ենք, երբ քննարկումները ավարտենք՝ փոփոխությունների մասին կհայտնենք: