Նոր մանրամասներ` «Երևան Սիթի»-ում կատարված գողությունից
Ինչպես հայտնի է, փետրվարի 17-ին անհայտ անձինք գողություն էին կատարել Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի 2 հարկի տաղավարներից: Թալանել էին 6-ից 7 տաղավար:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, հարցաքննվել են այդ տաղավարների աշխատակիցները:
Ըստ «Երևան Սիթիում» պտտվող տեղեկությունների, գողությունը կազմակերպել է սուպերմարկետում ազատ ելումուտ անող անձ:
Նշենք, որ կողոպոտիչները սուպերմարկետ են մտել վերևից՝ պահարանների միջոցով, թալանել են երկրոդ հարկում գտնվող մանկական, տղամարդու հագուստի և տեխնիկայի տաղավարները: