Յան Բրեմմեր. Փոքր երկրները ավելի հաճախ ստիպված կլինեն ընտրել Ռուսաստանի կամ Եվրոպայի միջև

 Panorama.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հարցազրույց Eurasia Group ընկերության նախագահ Յան Բրեմմերի հետ, ով «Յուրաքանչյուր ազգ իր համար. հաղթողներն ու պարտվողները G-զրո աշխարհում» (Every Nation for Itself: Winners and Losers in a G-Zero World) գրքի հեղինակն է:

-Դոկտոր Բրեմմեր, Ձեր վերջին գրքում, վերնագրված` «Յուրաքանչյուր ազգ իր համար»,  նկարագրում եք, ինչպես Դուք եք անվանում, «G-զրո աշխարհը», որը չի վերահսկվում որևէ գերտերության կողմից: Այդ իրականության մեջ որտե՞ղ եք տեսնում մի կողմից Ռուսաստանի (և կազմավորվող Եվրասիական միության) և մյուս կողմից Եվրոպայի ապագան:
-G-զրո միջավայրում, որտեղ կա գլոբալ առաջնորդության պակաս և ավելի քիչ պատրաստակամություն միասնական կերպով արձագանքել անդրազգային խնդիրներին, Պուտինը իր համար շահեկան դիրքերում է, սակայն դժբախտաբար նա այս բարենպաստ միջավայրը չի օգտագործել Ռուսաստանում բարեփոխումներ իրականացնելու համար: Փոխարենը նա առաջ է տանում արտաքին քաղաքականության այնպիսի նպատակներ, որոնք կարող են բարձրացնել իր վարկանիշը, բայց որոնք միշտ չէ, որ բերում են Ռուսաստանի շարքային քաղաքացու բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Աշխարհում իշխանության վակուումն իհարկե դեր խաղաց նախորդ տարվա իր երկու հիմնական դիվանագիտական հաջողություններում՝ Ուկրաինայում, որտեղ նա 15 միլիարդ դոլար ներդրում արեց իր երկրի թոշակային ֆոնդից Կիևին դժվարին իրավիճակում աջակցելու համար, ինչպես նաև Սիրիայում, որտեղ նա առաջ տարավ քիմիական զենքի շուրջ գործարքը, ինչը նվազեցրեց ամերիկյան ռազմական ներխուժման շանսերը:

Նույնը կարելի է ասել նաև Սնոուդենի պարագայում: Ռուսաստանը այս ամենից աշխարհաքաղաքական առումով բավականին շահեց. Մոսկվան ունի գործողությունների ավելի մեծ ազատություն, նա նաև ունի ավելի մեծ հնարավորություններ ազդելու ինչպես իր հարևանների, այնպես էլ հեռավոր ուժերի վրա: Սակայն Ռուսաստանի ներքին պատկերը, մասնավորապես տնտեսական ոլորտը, ներկայանում է բացասական երանգներով: 2013թ.-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կազմում էր ընդամենը խղճուկ 1.3%: Այդպիսի ցուցանիշներով Ռուսաստանն ավելի շուտ նման է անկումային շուկայի, քան արագ զարգացող ԲՌԻԿՍ շուկայի: Այս պայմաններում ավելի խորը ինտեգրացիան, թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական, որի ուղղությամբ կարծես շարժվում են շատ եվրասիական երկրներ, տնտեսական մրցանակներ չի խոստանում:

Մյուս կողմից, այն, ինչ մենք տեսնում ենք Երոպայում, այդքան էլ նման չէ վերականգնման, սակայն այնուամենայնիվ դրական հանգամանք է այն, որ տարածաշրջանը ետընթացի փուլը հաղթահարել է և եվրոգոտուն այլևս անմիջական վտանգ չի սպառնում (այդ ռիսկը միշտ չափազանցվում էր այն անձանց կողմից, ովքեր չէին հավատում կամ չէին գիտակցում այդ ոլորտի խաղացողներին և ինստիտուտներին բնորոշ քաղաքական կայունության գործոնը):

Սակայն եթե անգամ գոյատևման խնդիրներն արդեն օրակարգային չեն, այնուամենայնիվ «վերականգնումը» բավականաչափ արագ տեղի չի ունենում, որպեսզի բարելավվի աշխատատեղերի տխուր պատկերը, հատկապես երիտասարդների աշխատատեղերի խնդիրը, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Եվրոպայի ծայրամասերում: Իսկ այն աճը, որ մենք այնուամենայնիվ տեսնում ենք, հավասարապես չի բաշխվելու. անհամաչափ ծավալներով տնտեսական վերականգնումը դրական արդյունք է բերելու միայն վերևներում գտնվող փոքրաթիվ ընտրայլերի համար, է՛լ ավելի սրելով եկամուտի անհավասարությանը վերաբերող մտահոգությունները: ԵՄ-ի և եվրոյի հանդեպ բացասական տրամադրությունները համապատասանաբար նույնպես աճում են: Թեև ոչ մոտ ապագայում, այնուամենայնիվ սա վտանգ է ներկայացնելու եվրոպական կայունության համար հենց հասարակական մակարդակով, ինչը շատ ավելի խնդրահարույց է, քան այն վտանգը, որը գալիս է վերևից՝ բանկային ճգնաժամի հետևանքով:
-Ձեր գրքում Դուք կանխատեսում եք, որ աշխարհի նոր դրվածքը ավելի շուտ կհանգեցնի հակամարտությունների, քան համագործակցության: Արդյո՞ք պետք է սպասել Եվրոպայի և Ռուսաստանի, որպես մրցակից ուժային բլոկերի միջև պայքարի սրում (որտեղ փոքր երկրները ստիպված են լինելու ընտրել` որ ճամբարին հարել), թե՞ կարծում եք, որ ապագայում ավելի սերտ տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի և Եվրոպայի միջև այնուամենայնիվ հնարավոր կլինի:

-Պարզ երևում է, որ հակամարտությունը հաստատուն կերպով հասունանում է և փոքր երկրները ավելի ու ավելի հաճախ ստիպված են լինելու ընտրություն կատարել Ռուսաստանի և Եվրոպայի միջև, մինչդեռ նրանք կգերադասեին կանգնած չլինել այդ կոշտ ընտրության առջև: Ուկրաինան այս առումով ամենակարևոր օրինակն է. Ուկրաինայի համար լավագույն տարբերակը կլիներ պահպանել հակահշիռը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև՝ ունենալով մանևրելու որոշակի ազատություն, սակայն նա տեսնում է, թե ինչպես է զրոյանում իր՝ սեփական որոշումներն ընդունելու շրջանակը: Ռուսաստանը կարողացավ Ուկրաինային ստիպել, որպեսզի վերջինս հարի ռուսական ինտեգրացիոն ծրագրին: Բայց այն, թե որքանով է դա զայրացնում Եվրոպային (այդքան էլ շատ չէ) լիովին այլ խնդիր է: Եվրոպայի ուշադրությունը հիմա կենտրոնացած է Եվրոպայի ներսում տեղի ունեցող բարեփոխումների վրա: ԵՄ-ի ընդլայնումը առաջնայնություն չէ հիմա, կամ տեսանելի ապագայում: Եվրոպան գնալով ավելի շատ է սկսում ղեկավարվել Գերմանիայի կողմից, իսկ միջազգային ասպարեզում Գերմանիայի հեռանկարներն ավելի քիչ են սևեռված ուժային մեծ պայքարի վրա, քան օրինակ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի հեռանկարները:

-Աշխարհաքաղաքական առումով ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի զարգացման հեռանկարները և մասնավորապես դեպի Մաքսային միություն շարժվելու նրա որդեգրած ուղին: Ընդհանուր առմամբ Դուք կանխատեսու՞մ եք որևէ փոփոխություն Հարավային կովկասում մեծ տերությունների կողմից վարվող քաղաքականության մեջ:
-Ցավոք սրտի Հայաստանը չունի ընտրության շատ հնարավորություններ, և Հայաստանի համար երկու ամենացանկալի տարբերակներն ըստ էության իր վերահսկողությունից դուրս են: ՀՀ ղեկավարները ստիպված են հուսալ, որ այս տարբերակները բարենպաստ կլինեն իրենց համար և այդ դեպքում, նրանք պետք է աշխատեն դրանից օգուտ քաղել: Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի համար լավագույն ելքը մի կողմից կլինի այն, որ Իրանը կնքի այնպիսի միջազգային գործարք, որը կառողջացնի Իրանի տնտեսությունը: Հայաստանը խելացի կվարվի, եթե օգտագործի Իրանի հետ հարաբերությունները ներդրումների համար` դիտելով այն որպես առևտրային գործընկեր և տարանցիկ երկիր: Մյուս կողմից, ավելի երկարաժամկետ կտրվածքով, Հայաստանը կարող է շահել, եթե Թուրքիան կարգավորի իր ներքին խնդիրները, այնպես որ երկու երկրները կարողանան աշխատել միասին՝ ժամանակի ընթացքում հարաբերությունները կարգավորելով: Առաջին տարբերակը՝ Իրանի հետ համագործակցությունը, իրատեսական է և առաջնայնություն է հանդիսանում: Երկրորդը բնավ հավանական չի թվում:

Այսպիսով, ինչ վերաբերում է տարածաշրջանում գերակա ուժերի քաղաքականության փոփոխման հավանականությանը, երկու ամենամեծ անպատասխան հարցերը վերաբերում են Իրանին և Ռուսաստանին: Եթե Իրանը դուրս գա իրեն խեղդող պատժամիջոցների տակից և Հայաստանը ճիշտ օգտագործի իր խաղաքարտերը, ապա վերջինս կարող է օգուտ քաղել դրանից: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն գնալով դառնում է ավելի անկանխատեսելի: Պուտինի վարքագիծը դարձել է ավելի անկայուն և պակաս կանխատեսելի: Բացի այդ, կան նաև տնտեսական խնդիրներ; կառավարությունն էլ այլևս ժողովրդականություն չի վայելում: Եթե դու ստիպված ես բոլոր խաղադրույքները մեկտեղել, ապա սա լավագույն ընտրությունը չէ: Սակայն Պուտինի՝ Հայաստան կատարած վերջին այցելությունից, որի ժամանակ նա ժամանեց աննախադեպ մեծ պատվիրակությամբ և կնքվեցին խորացված համագործակցության նոր պայմանագրեր երկու երկրների միջև, երևում է, որ Հայաստանը վերջերս գնալով ավելի է ապավինում Ռուսաստանին: Լավ թե վատ, Ռուսաստանը դեռ երկար ժամանակ կմնա Հայաստանի համար աշխարհաքաղաքական ամենակարևոր խաղացողը:

-Զբիգնև Բժեզինսկին վերջերս կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ն այժմ կորցրել է այն ազդեցությունը, որ ուներ նախկինում, ասելով, որ Վաշինգտոնը երբևէ դժվար թե վերականգնի իր դիրքերը որպես գերակա ուժ աշխարհում, առնվազն մոտ ապագայում: Դուք կիսու՞մ եք այս կարծիքը: Եթե այո, ապա դա որևէ կերպ կանդրադառնա՞ հարավկովկասյան տարածաշրջանի վրա:
-Թեև շատ փորձագետներ հակված են այն տեսակետին, որ ԱՄՆ-ը անկում է ապրում, նա այնուամենայնիվ չի կորցրել իր գերակա դիրքը որպես տնտեսական ուժ. ըստ էության ԱՄՆ-ը թերևս համեմատաբար ավելի ուժեղ է հիմա, քան ֆինանսական ճգնաժամից առաջ: Դոլարը ամուր կերպով պահում է իր դիրքերը որպես աշխարհի պահուստային արժույթ, ԱՄՆ-ի վերականգնումը թափ է հավաքում (չնայած, որ տեմպերը դեռ դանդաղ են) և այն հսկայական, բազմազան և կայուն ներդրումների վայր է: Բայց, թեև Ամերիկան պահպանում է իր տնտեսական մեծ կարողությունները, իհարկե ճիշտ է նաև այն, որ ԱՄՆ-ը անկում է ապրում, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականության մեջ նրա ներգրավվածությանը: ԱՄՆ-ի վատ ձևակերպված դերն ու աշխարհում ռիսկերից ավելի խուսափողի կեցվածքը, որ նա ստանձնել է, դաշնակիցներին շփոթության մեջ է գցել Վաշինգտոնի երկար տարիներ որդեգրած քաղաքական առաջնայնությունների և պարտավորությունների առումով և նրանք հիասթափվում են, երբ այդ հարցերում հստակություն չեն տեսնում:

Նրանք շատ հաճախ հարցականի տակ են դնում ԱՄՆ-ի տրամադրած որոշ անվտանգության երաշխիքները և անհանգստանում են, երբ տեսնում են ռազմական, տնտեսական և դիվանագիտական կապիտալի ներդրման դժկամություն Վաշինգտոնի կողմից: Այս ամենն իր հերթին կապ ունի աշխարհի այն դրվածքի հետ, որտեղ «յուրաքանչյուր ազգ իր համար» է, և պետք է ակնկալել, որ աշխարհի միակ գերտերությունը իր ստանձնած հանձնառություններից մի քանիսը կբաշխի այլ երկրների վրա:

Սակայն մինչ այս բոլոր էական, կառուցվածքային փոփոխությունները միջազգային աշխարհաքաղաքական հարթության մեջ ձևափոխում են ԱՄՆ-ի դերը աշխարհում, դա միայն աննշան ազդեցություն կունենա Հարավային կովկասի վրա, քանի որ ԱՄՆ-ը վաղուց ի վեր մարգինալ խաղացող է այս տարածաշրջանում և այդ իրականությունը չի փոխվելու:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}