ԱԷՄԳ. Իրանը հավատարիմ է մնացել ժնևյան համաձայնագրով նախատեսված պարտավորություններին
«Իրանը հավատարիմ է մնացել ժնևյան համաձայնագրով նախատեսված պարտավորություններին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հրապարակած զեկույցում:
ԱԷՄԳ-ի հրապարակած 19 էջանոց զեկույցում նշվում է, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված ժնևյան համաձայնագրի համաձայն՝ Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների նվազեցումը դրական քայլ է համարվում:
Հիշեցնենք, որ Վիեննայում Իրանի և «5+1» խմբի միջև տեղի ունեցած բանակցությունների ավարտից հետո նախօրեին ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, ամփոփելով Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած եռօրյա բանակցությունները, նշել էր. «Բանակցությունները անցան կառուցողական մթնոլորտում, սակայն դեռ շատ անելիքներ կան. Մեր գործը հեշտ չի լինելու, բայց մենք լավ ենք սկսել»:
Իրանի և «5+1 խմբի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին. Այդ օրերին նախատեսվում է նաև Քեթրին Էշթոնի այցն Իրան:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում