Երևան-Կիև չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի
Կիևում տեղի ունեցող իրադարձությունները առիթ չեն հանդիսացել Երևան-Կիև չվերթների հետաձգման կամ չեղյալ հայտարարելու համար: Panorama.am-ը փորձեց ճշտել մի շարք ավիաընկերություններից, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին զարգացումների հետ կապված, սակայն թե S7 Airlines-ի հայաստանյան ներկայացուցչությունից, թե «Air Armenia»-ի գրասենյակից տեղեկացրեցին, որ փոփոխություններ չկան և թռիչքները կատարվում են ըստ չվացուցակի:
S7 Airlines-ից, մասնավորապես, ասացին, որ իրենց հատուկ զգուշացվել է տոմսերի վաճառքն իրականացնել ըստ չվացուցակի:
Ինչ վերաբերում է ռուսական «Аэрофлот»-ին, ապա պարզվեց, որ այս ավիաընկերությունը Երևան-Կիև չվերթ ընդհանրապես չունի:
Նշենք, որ նախօրեին ռուսական երեք խոշոր ավիաընկերություններ` «Аэрофлот»-ը, «Трансаэро»-ն և S7-ը որոշում են կայացրել սահմանափակել դեպի Ուկրաինա ավիատոմսերի վաճառքը, իսկ S7 Airlines-ն անգամ ժամանակավորապես չեղյալ է հայտարարել ամեն օր դեպի Ուկրաինա կատարվելիք երեք չվերթներից մեկը:
Նախորդիվ`
Ռուսական ավիաընկերությունները չեղյալ են հայտարարում դեպի Ուկրաինա չվերթները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները