ՀՀԿ. Կառավարության հրաժարականի հարց օրակարգում չկա
«Կառավարության հրաժարականի հարց կուսակցության օրակարգում չկա, ԵԿՄ համագումարում նախագահը իշխանության կողմից տարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ բավականին մանրամասն խոսել է, ավելացնելու առանձնապես բան չկա»,- Panorama.amի հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ոչ իշխանական ուժերի մտադրությունը` անվստահություն հայտնել կառավարության և արդյո՞ք այս ֆոնին, ՀՀԿ-ում քննարկվում է կառավարության փոփոխության հարցը, ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նաև հավելեց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը