Ծաղկաձորում կանցկացվեն ձմեռային համահայկական առաջին խաղերը
Փետրվարի 24-ից մարտի 2-ը Երևանում և Ծաղկաձորում կանցկացվեն ձմեռային համահայկական առաջին խաղերը` չորս մարզաձևերից. լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, տափողակով հոկեյ և սնոուբորդ: Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենալու, հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քաղաքապետարանում ձևավորվել է կազմկոմիտե, որի աշխատանքի արդյունքում մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար ստեղծվել են մարզվելու ու հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները, ձեռք է բերվել նաև մայրաքաղաքը ներկայացնող մարզիկ-մարզուհիների մասնագիտական և շքերթային հանդերձանքը: Ի դեպ, տափoղակով հոկեյի Երևանի հավաքական թիմի կազմում ելույթ կունենա նաև քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության մասնագետ Արկադի Նալբանդյանը:
Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանի հավաստմամբ՝ ակնկալիքները մարզիկներից շատ մեծ չեն, հաշվի առնելով ձմեռային մարզաձևերի ոչ մեծ տարածվածությունը: Սակայն արվել է հնարավորը`բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Նախնական տվյալներով՝ ձմեռային 1 -ին համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան կժամանեն հայաբնակ 17 քաղաքների մարզական պատվիրակություններ: Համահայկական խաղերը ինչպես մարզական, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերն էլ ավելի ամրապնդելու նպատակ են հետապնդում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները