Ուորլիք. Օգտակար է լսել Թուրքիայի կառավարության տեսակետը տարածաշրջանային հարցերի, հատկապես ԼՂ վերաբերյալ
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Օգտակար է լսել Թուրքիայի կառավարության տեսակետը տարածաշրջանային հարցերի, հատկապես Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին»:
Մեկ այլ գրառմամբ էլ Ուորլիքն անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող միջադեպերին ու գրել. «Դիտելով Ուկրաինայի վերաբերյալ ողբերգական տեսագրությունը, այն մեզ հիշեցնում է բռնության հետևանքով առաջացած ցավերը և բանակցությունների կարևորությունն ու հակամարտության կարգավորումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում