Ադրբեջանի քարոզչական ջանքերն Իտալիայում իրենց չեն արդարացնում

Իտալիայում Հայաստանի դեսպանատունն ակտիվ արձագանքում և հակադարձում է իտալական մամուլում և քաղաքացիական հասարակության շրջանակներում Ադրբեջանի հակահայկական քարոզչության դրսևորումներին:

Մասնավորապես, Իտալիայում ՀՀ դեսպանությունը դիմել է «Agenzia Radicale» և «Notizie Geopolitiche» պարբերականներին՝ պահանջելով պարզաբանումներ հրապարակել մինչ այդ նշված կայքերում զետեղված նյութերի վերաբերյալ, որոնցում անդրադարձ է կատարվել Խոջալուի դեպքերին:

Ի պատասխան երկու խմբագրություններն էլ հրապարակել են Հայաստանի դեսպանատան  ներկայացրած պարզաբանումները, որոնք կարելի է դիտել այստեղ  և այստեղ:

Հայ դիվանագետները իտալական լրատվամիջոցների միջոցով նախ իրենց համերաշխությունն են հայտնել 35000 հայ և ադրբեջանցի քաղաքացիական անձանց, ովքեր «միջազգային հանրության լռության պայմաններում» հակամարտության զոհ են դարձել:

Նշելով, որ իտալացի հեղինակների կողմից ղարաբաղյան հակամարտության մասին թյուր պատկերացում տվող հոդվածները կարող են լինել մոլորության կամ չիմացության հետևանք՝  տրվել են մի շարք էական հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ: Նախ և առաջ նշվում է, որ էթիկայի կանոնները հարգելու առումով պարտաճանաչ լրատվամիջոցները սկսել են ակտիվորեն տարածել Ադրբեջանում իշխող վարչակարգի տրամադրած տեղեկատվությունն այն դեպքում, որ այդ վարչակարգը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության դասակարգմամբ 180 երկրների շարքում 160-րդն է լրատվամիջոցների ազատության ցուցանիշով, և 139-ն է քաղաքական ու տնտեսական ազատությունների ցուցանիշով: Նաև հիշեցվում է, որ այդ երկրի նախագահը ճանաչվել է  «2012-ի կոռումպացված գործիչ» և վկայակոչելով փաստը, որ իտալական մամուլում ղարաբաղյան հակամարտության թեմային անդրադարձի առիթը Իտալական Հելսինկյան կոմիտեի կազմակերպած քննարկումն է եղել՝ «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ. Խոջալույի օրինակը» թեմայով, նամակում ասվում է. «Այստեղ մենք գործ ունենք առաջին հակասության հետ. Իտալական Հելսինկյան կոմիտեն, սուր հակադրության մեջ է ամբողջ աշխարհի կոմիտեների հետ, որոնք դատապարտում են ավտորիտար ու բռնապետական վարչակարգերին»:

Ինչ վերաբերում է փաստական անհամապատասխանություններին, ապա Հայաստանի դեսպանատնից ուշադրություն են հրավիրել հետևյալ իրողությունների վրա: «Նախ և առաջ մոլորություն է հակամարտության ձևակերպումը որպես «բախում Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության խնդրով»:

Իրականում հակամարտության հիմնական պատճառը Խորհրդային շրջանում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի մերժումն է»,- ասված է պարզաբանման մեջ և ընգծված, որ պատմական հայաբնակ մարզը դեռևս 1921-ին Ստալինի կողմից բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ ողջ շրջանում հակահայկական խտրականության դրսևորմամբ, սակայն 1980-ականներին համեմատական ազատության արդյունքում տեղի հայությունը հանրաքվեի միջոցով իրացրել է ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ինքնորոշման իր իրավունքը, որին Ադրբեջանի իշխանությունները արձագանքել են 450 հազար հայերի բռնի տեղահանմամբ ու էթնիկական զտումներով:

«1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, իրացնելով Խորհրդային Միության սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները, հռչակեցին Ադրբեջանից անկախություն: Դրան հետևեց Ադրբեջանի իրապես ռազմական ներխուժումը Լեռնային Ղարաբաղ: Ավելի քան մեկ տարի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությունը գտնվում էր ադրբեջանական օդուժի կասետային ռմբակոծությունների և և «Գրադ» կայաններից հրթիռակոծությունների տակ: Հակամարտության ժամանակ միջազգային որևէ ուժի միջամտության բացակայության պայմաններում Հայաստանի դերը քաղաքացիական բնակչության պաշտպանությունն էր ու հումանիտար, տնտեսական ու դիվանագիտական օժանդակությունը: Մինչդեռ նույն ժամանակ ինքնապաշտպանական ուժերը Լեռնային Ղարաբաղի պաշտպանական կոմիտեի հրամանատարության ներքո մասնակցում էին ռազմական գործողությունների»,- պարզաբանել են Հայաստանի դեսպանատնից:

Նաև ընդգծվում է. «Ինչ վերաբերում է Խոջալուում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին, ստիպված ենք փաստել, որ «ադրբեջանցի քաղաքացիական անձինք սպանվել են հայկական զորքերի կողմից» ձևակերպումն այլևս ժամանակավրեպ է, ինչի մասին վկայում են ադրբեջանական բազմաթիվ աղբյուրներում առկա փաստերն ու 90-ականների սկզբին Կովկասում աշխատած արևմտյան մի շարք լրագրողների վկայությունները: Այս հակամարտությամբ զբաղվող փորձագետներին քաջ հայտնի է, որ Խոջալուն ադրբեջանական զինուժի համար «Գրադ» կայանքների կրակակետ էր, որտեղից հրետակոծում էին հայ խաղաղ բնակչությանը: 1992-ի փետրվարի 25-ից օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը ռադիոյով ադրբեջանական իշխանություններին ու քաղաքացիական բնակչությանը տեղեկացրեց Խոջալուում տեղակայված ադրբեջանական հրթիռային կրակակետի չեզոքացման նպատակով ռազմական գործողության անխուսափելիության և քաղաքացիական բնակչության տարհանման նպատակով թողնված հումանիտար միջանցքի մասին»:

Այնուհետև հղում կատարելով ադրբեջանական աղբյուրների վրա՝ վկայակոչվում է, որ Խոջալուի բնակիչ Սալման Աբբասովը հաստատում է հայերի կողմից հարձակման նախազգուշացման և միջանցքի տրամադրման վերաբերյալ տեղեկատվությունը ռադիոյով տարածելու փաստը, և այն, որ տեղի իշխանություններն արգելել են տարհանել:

Կրկին ադրբեջանական աղբյուրներից հայտնի է, որ Խոջալուի քաղաքապետն իմացել է հարձակման մասին, խնդրել է ուղղաթիռներ, սակայն Բաքվի իշխանությունները որևէ օգնություն չեն ցուցաբերել: Հետագայում տեղի ունեցած դեպքերն ուսումանսիրող հանձնաժողովի նախագահ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամիզ Ֆաթալիևն էլ վկայակոչել է, որ բարձրագույն իշխանությունների մակարդակով որոշում է կայացվել խաղաղ բնակչությանը չտարհանել:



«Այս հայտարարությունները վկայում են փաստը, որ ադրբեջանցի քաղաքացիական անձինք այդ նույն ադրբեջանական իշխանությունների կողմից որպես հրթիռային կայանքների կենդանի վահան են օգտագործվել»,- նշվում է և իտալացի լրագրողներին հիշեցվում, որ նման քաղաքականությունը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է՝ մասնավորապես այն դրույթների, որոնք նախատեսված են «Միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանության» կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության 51-րդ հոդվածով:

Այս կապակցությամբ ներկայացվում է նաև հատված այդ օրերին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցից որտեղ վերջինս ըստ էության հաստատում է, որ տեղի ունեցածն Ադրբեջանի ընդդիմության կազմակերպածն էր՝ իրեն պաշտոնանակ անելու նպատակով:

Հայաստանի դեսպանատնից իտալական մամուլի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ նմանատիպ փաստերն ու հայտարարությունները բազմաթիվ են առաջին հերթին ադրբեջանական աղբյուրներում:

«Այս կապակցությամբ մենք հեղինակին (Panorama.am – խոսքը իտալացի լրագրողների մասին է, ովքեր իրենց նախորդող հրապարակումներում անդրադարձել են թեմային) հիշեցնում ենք, որ Խոջալույի թեմայով Ադրբեջանի կառավարության վարկածը կասկածի տակ դնող լրագրողներն ու իրավապաշտպանները կամ ձերբակալվել են կամ սպանվել»,- նշել են հայ դիվանագետներն ու կոնկրետ անուններ տվել՝ Չինգիզ Մուսթաֆաև, Էյնուլա Ֆաթուլաև, Էլմար Հուսեյնով:

Հայ դիվանագետներն իտալացի լրատվամիջոցներին ու նրանց ընթերցողներին տեղեկացրել են նաև այն մասին, որ բացահայտ կերպով մանիպուլյացիաներ են կատարվում՝ օգտագործելով Թոմաս դե Վաալին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեռևս մեկ տասնամյակ առաջ տված հարցազրույցը կիսատ մեջբերելով:



Անդրադառնալով մեկ այլ իրողության՝ իտալացի լրագրողների կողմից Ադրբեջանի տնտեսական զարգացման ու նավթագազային հարստությունների մասին փաստումներին, Հայաստանի դեսպանությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հեղինակները որպես կանոն շրջանցում են փաստը, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով Ադրբեջանը վերջին 7 տարում 2500%-ով մեծացրել է ռազմական ծախսերը՝ ցուցանիշ, որ բնորոշ է եղել միայն նացիստական Գերմանիայում. «Այս փաստը՝ 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի հաճախակի խախտումների, ադրբեջանական պետության բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հռետորաբանության և ադրբեջանական հասարակության մեջ պետության միջամտությամբ հայատյաց քարոզչության հետ զուգահեռ լուրջ խոչընդոտ են ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) մասնակցությամբ բանակցությունների հաջող հանգուցալուծման համար»:

Նշվում է նաև, որ Ադրբեջանը հրաժարվում է ուղիղ բանակցությունների մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի կառավարության հետ և ի տարբերություն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, մերժում է ԵԱՀԿ առաջարկները՝ դիպուկահարներին շփման գծից հետ կանչելու և հրադադարի խախտման միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ. «Մյուս կողմից Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի կառավարության, փնտրում է հակամարտության խաղաղ կարգավորում՝ առանց ուժի գործադրման: Այս մոտեցումը կիսում է նաև միջազգային հանրությունը»:

«Հայաստանի կառավարության դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության մոտեցման հետ, որն արտացոլված է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին Մինսկի խմբի համանախագահ երկների ղեկավարների համատեղ հայտարարություններում՝ արված Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի և Էնիսկիլենի G8 և Լոս Կաբոսում կայացած G20 գագաթաժողովում»,- նշվում է և տեղեկացվում, որ հիմնարար սկզբունքները ենթադրում են կողմերի քաղաքական կամքն ու փոխզիջումների պատրաստակամությունը:

«Ճիշտ կլինի, որ Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքով եղած այսքան ավերածություններից ու քաղաքացիական զոհերից հետո ադրբեջանական կառավարությունը անի հնարավոր ամեն ինչ՝ ԵԱՀԿ միջնորդությամբ և միջազգային հանրության աջակցությունը վայելող խաղաղ գործընթացին առավել հուսալի նվիրվածության ցուցաբերելու համար: Միջնորդներին անարդյունավետության մեջ մեղադրելու փոխարեն ադրբեջանական կառավարությունը պետք է դադարեցնի վերջին տարիների հակահայկական իր քարոզարշավը, միաժամանակ նաև սկսի իր հասարակությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ՝ դիմակայության»,- ասվում է նամակում և հիշեցվում, որ «խաղաղություն կարող է հաստատվել միայն առաջնորդների կողմից, ովքեր քաղաքական կամք կդրսևորեն»:

Պետք է ընդգծել, որ իտալական երկու էլեկտրոնային պարբերականներն էլ ամբողջությամբ զետեղել են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից ստացված պարզաբանումը:

Հարկ է նկատել, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում իտալական մամուլում ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միակողմանի տեղեկատվություն պարունակող նյութերը: Փորձագետներն այս իրողությունը կապում են էներգետիկ ոլորտում ադրբեջանա-իտալական խորը համագործակցության փաստով:

Մասնավորապես, Իտալիան հանդիսանում է ադրբեջանական նավթի գլխավոր ներկրողներից մեկը, իսկ առաջիկայում էլ դառնալու է դեպի Եվրոպա արտահանվող ադրբեջանական գազի հիմնական սպառողը: Ակնկալվում է , որ այդ միտումներն առաջիկայում ավելի սուր դրսևորումներ կունենան: Այս պայմաններում վերջին շրջանում Իտալիայում աճել են ադրբեջանական լոբբիստների թիվը, որոնց հայկական կողմը օբյեկտիվ պատճառներով հակազդում է միայն այդ երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ջանքերով, քանզի Իտալիայում ազդեցիկ հայ համայնք չկա:

Պատրաստեց՝ Արմեն Մինասյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Թրյուդոն հայտնել է հրաժարակա տալու մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կհեռանա Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Ճշմարտության մասին Մակրոնի բարձրաձայնումից հետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Անդրկովկասում կայունությունը խաթարող գործողությունների մեջ։ Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝...
Աղբյուր` Panorama.am
22:57
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Արտաշավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 10 տուժած
Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել, եթե իրագործվի վերջերս...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Միամտություն է կարծել, որ Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Իրանը անգամ իր համար Հայաստանից տասնապատիկ անգամ կարևոր Հեզբոլլահի ջախջախումը մարսեց: Մինչ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ալավերդու համայնքապետարանը 8,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական ավագանու անդամի հետ
«Հետքը» գրում է․ «Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Շիրակամուտ գյուղի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ
Հունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ուկրաինացիները պետք է իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ․ Մակրոն
Ուկրաինան պետք է իրատեսական քննարկումներ անցկացնի տարածքային հարցերի շուրջ հակամարտության շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Radar.am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}