Ներմուծվող կաթնամթերքը ևս կթանկանա
«Հրապարակ»-ը գրում է. «Մաքսային միության անդամակցությամբ Հայաստանում զգալիորեն կթանկանան 3-րդ երկրներից ներմուծվող պարենմթերքի հիմնական տեսակները: Եվրասիական շուկայում այս պահին հաստատված մաքսատուրքերը, համենայնդեպս, դրական սպասումների տեղ չեն թողնում:
Հայաստան ներմուծվող միս-մսամթերքը կթանկանա մինչև 15 տոկոս: Կթանկանան նաև 3-րդ երկրից Հայաստան ներմուծվող կաթնամթերքի բոլոր տեսակները` կաթ, կարագ, պանիր, սերուցք և այլն` առնվազն 5-12 տոկոսի չափով: Քանզի գործող մաքսատուրքերը կաթնամթերքի շուկայում շատ բարձր են` կոնկրետ սերուցքային կարագի դեպքում հասնելով 18,3, իսկ պանրային տեսականու դեպքում` մինչև 22,5 տոկոս»: