Մարտի 1-ից սկսած ամբուլատոր պոլիկլինիկաներում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Մարտի 1-ից սկսած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար։ Հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիներն այդուհետ ստիպված կլինեն վճարել լաբորատոր ծառայությունների դիմաց։
Նշված ծառայությունների դեպքում կկիրառվի համավճար. գումարի մի մասը կվճարի պետությունը, մյուս մասը՝ քաղաքացին։
Մարտի 1-ից մեկ այլ նորամուծություն է կիրառվելու` պետպատվերով բուժման իրավունք ունեցողներին կտրամադրվեն այդ իրավունքը հավաստող իրազեկման թերթիկներ»: