ԱՊՀ տարածքում այն առաջինն է՝ Սիանս Պո Արմենիա

«Հայաստանը գտնվում է բարեփոխումների հավակնոտ ծրագրերի շրջանում, ինչը պահանջում է նաև լուրջ կառավարիչներ: Նրանց անհրաժեշտ է լավ ուսուցում և վերապատրաստում: Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտի համագործակցության արդյունքում մենք կունենանք նման կառավարիչներ»,- Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում կայացած հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:



Նշենք, որ Սիանս Պո Արմենիան հիմնադրվել է «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության և Էքս-ան-Պրովանսի Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտի համագործակցության արդյունքում: Այն առաջարկում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայողներին, ինչպես նաև ուսանողներին հետազոտական ոլորտի լայն և բարենպաստ պայմաններ, համատեղ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի որակավորմամբ), հետբուհական կրթական ծրագրեր և լրացուցիչ, շարունակական կրթություն: Էքս-ան-Պրովանսի Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտը հիմնվել է 1872 թվականին: Ինստիտուտի առաքելությունը ի սկզբանե եղել և մնում է առաջատար ղեկավարների պատրաստումը թե՛ Ֆրանսիայի Հանրապետության պետական համակարգի, թե՛ մասնավոր հատվածի համար: Նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ իրադարձություն է, քանի որ այն, ըստ էության, առաջինն է ԱՊՀ տարածքում: Սիանս Պո Արմենիան հավակնում է բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի որակավորմամբ) և հետբուհական կրթական ծրագրերի, լրացուցիչ և շարունակական կրթության ասպարեզում դառնալ միջազգային մակարդակի կառույց:

«Հայաստանում երբեք չի եղել նմանատիպ բարձր վարկանիշով կրթական հաստատություն, որն ունենա ավանդական կրթական մշակույթ: Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտն աշխարհում հայտնի բուհական հաստատություն է, որ Ֆրանսիայի համար պատրաստում է առաջատար ղեկավարների պետական համակարգի, մասնավոր հատվածի համար»,- ասաց Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը՝ նշելով, որ հենց այս ինստիոտուտի շրջանավարտ է եղել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, ով նաև ինստուտուտի խորհրդի ղեկավարն է:

Նա նշեց, որ Ք. Լեգարդն ողջունել է Հայաստանի հետ նման ծրագիր իրականացնելու քայլը և նախատեսվում է նրա այցը Հայաստան առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման ժամանակ:

Ա. Լոքյանն ասաց, որ իրենց հաջողվել է ֆրանսիական քաղաքագիտական հայտնի ինստիտուտի հետ կապեր հաստատել Հայաստանի նախագահի աշխատակազմի, սփյուռքի նախարարության օժանդակությամբ:

Գործողությունների ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարից: Տևողությունը 9 ամիս է:

«Եթե ունկնդիրներից որևէ մեկը ցանկանա շարունակել կրթությունը, նա կարող է հեռակա ուսուցման մեխանիզմներով Սիանս Պո մայր բուհի հետ շարունակել կրթությունը և միայն պաշտպանության ժամանակ ներկայանալ Ֆրանսիա»,- ասաց ակադեմիայի ռեկտորը:

Ա. Լոքյանը հայտնեց, որ բոլորը կարող են դիմել, ում գիտելիքները համապատասխանում են սահմանված չափանիշներին: Ֆրանսերին իմացությունը պարտադիր է: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Սիանս Պո Արմենիայում սովորելը շատ բարդ է:

Սիանս Պո Արմենիա մասաճյուղի ունկնդիր Արագ Մանասյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ նմանատիպ կրթության շնորհիվ կարող է աշխատել պետական կառավարման ամենաբարձր օղակներում. «Այս ինստիտուտում ստացած կրթությունը տալիս է այդ հնարավորությունը»:

Իսկ ակադեմիայի մագիստրանտ Գայանե Սարգսյանն էլ ասաց, որ Սիանս Պո Արմենիա ծրագրի շրջանակներում ակադեմիայի ուսանողները հնարավորություն են ունենում մեկնել Ֆրանսիա: Մեկ շաբաթից ինքը փոխանակման ծրագրի շրջանակներում մեկնելու է Ֆրանսիա:

«Վստահ եմ, որ այդ մի քանի օրերը, որ անցկացնելու եմ Էքս-ան-Պրովանսի Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտում, հնարավորություն կտա ծանոթանալ եվրոպական կրթական մոդելներին»,- ասաց նա:

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով, Հայաստանի համար կրթված հասարակություն ունենալը գլխավոր խնդիրներից մեկն է:

«Ինչքան կրթված լինի հասարակությունը, գրագետ, զարգացումն այնքան արագ կլինի: Մենք տեղյակ լինելով այս ինստիտուտի լավագույն ձեռքբերումներն, կարողացանք բանակցությունների միջոցով այն կապել մեր երկրի հետ: Այդ ինստիտուտի ծրագրով պատրաստված մասնագետների կարիքը մենք ունենք: Այս համագործակցությունը կգա ու կլրացնի այն ամենը, ինչ մենք ուզում ենք»,- ասաց նախարարը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Հայաստանի կառավարման ակադեմիայի որդեգրած հավակնոտ ծրագրերն արտահայտվում է նաև գործընկերության ընտրության մեջ:

Ըստ նրա, ծրագրի շրջանակներում կրթություն ստացած ունկնդիրները կարող են ստանալ կառավարման տեսանկյունից տեսական և գործնական մոտեցումների գերազանց համադրում:

Դեսպանը նաև ասաց. «Այսօրվա արարողությունը լավագույնս փաստում է, որ Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև ընդունված համատեղ հայտարարությունը գործում է,  Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրամիության համապատասպան ամենատարբեր կառույցների հետ արդեն իսկ գոյություն ունեցող համագործակցության ոլորտներում»:

Ա. Ռենոն իր խոսքի վերջում շեշտեց, որ գնդակը գտնվում է Հայաստանի դաշտում ու պետք է սկսել խաղալ:

Սիանս Պո-ի Կովկասի ներկայացուիչ Ժիլբեր Դերդերյանն ասաց, որ ֆրանսիական քաղաքագիտական ինստիտուտը կարող է տալ այնպիսի կրթություն, որի շնորհիվ մարդ ի զորու է կանոնակարգել մտածելակերպը, հստակ տարբերակել գլխավորը երկրորդականից:

«Մենք փորձում ենք ստեղծել մի ընդհանուր օղակ՝ Մոնրեալից մինչև Պեկին: Այդ ցանցն անցնում է նաև Կովկասով, որտեղ իր ուրույն ու առանձնահատուկ տեղն ունի Հայաստանը: Մենք միտում ունենք նաև մեր ներկայությունն ապահովել Մոսկվայում»:

Նա նաև ներկաներին հիշեցրեց գեներալ դը Գոլի մոտեցումը, ով մշտապես սիրել է ընդգծել, որ Ալեքսանդր Մեծի հաջողությունների թիկունքում միշտ էլ եղել է Արիստոտելը:

Ի դեպ, նա ասաց, որ ինքը պատկանում է հազվագույն մարդկանց կատեգորիային, ում իսկապես յուրահատուկ պայմաններ է բաժին հասել. «Ես մեծացել եմ Ֆրանսիայում, կրթության ստացել ֆրանսիական պետական դպրոցներում, բայց խոր արմատներով ինձ հայ եմ զգում»:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասաց, որ երկու տարի առաջ ՀՀ նախագահի աշխատակազմը նախագահի հանձնարարությամբ ձեռնամուխ է եղել Հայաստանի կառավարման ակադեմիայի խորքային բարեփոխումների ծրագրին:

«Մեկ տարի անց Կառավարման ակադեմիան կտեղափոխվի նոր շենք: Այդ շենքն իմաստ չէր ունենա, արդյունք չէր տա, եթե Կառավարման ակադեմիայի ծրագրերն որակապես նոր մակարդակի չբարձրացվեն»,- ասաց նա:

Վ. Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ շարունակելու են ընդլայնել Կառավարման ակադեմիայի միջազգային համագործակցության շրջանակները, այդ ուղղությամբ այժմ բանակցություններ են ընթանում

«Մենք խնդիր ունենք Կառավարման ակադեմիան դարձնել տարածաշրջանային կենտրոն, ունենալ այլ երկրներից ուսանողներ: Ուզում ենք, որ այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք միջազգային գործընկերների հետ, դրանք էլ լինեն տարածաշրջանային նշանակության: Վստահ լինենք, որ մեկ-երկու տարի հետո կարողանալու ենք հասնել այդ նպատակին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}