«Եռաձայն պատարագ»` ասմունքի միջպրոցական փառատոն Շիրակում
ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը համատեղ կազմակերպել էին «Եռաձայն պատարագ» խորագիրը կրող ասմունքի միջպրոցական փառատոն` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն մամուլի բաժնից:
Փառատոնին մասնակցում էին Շիրակի մարզի դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտներ: Փառատոնը բաղակցած էր երկու փուլից` նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլում մասնագիտացված ժյուրին որոշեց լավագույններին, որոնք էլ պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:
Փառատոնի ընթացքում հնչեց դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ, ինչպես նաև եղան պարային և այլ երաժշտական համարներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա