Սիրիան առաջարկել է երկարաձգել քիմիական զենքի դուրսբերման ժամկետը
Սիրիայի իշխանությունները Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն են տվել քիմիական զենքի ոչնչացման նոր նախագիծ` համաձայն որի Սիրիայից թունաքիմիկատների դուրսբերումը երկարաձգվում է 100 օրով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նոր նախագիծն առաջարկվել է այն բանից հետո, երբ Սիրիան չկարողացավ տեղավորվել ժամկետների մեջ, և փետրվարի 5-ին երկրից ամբողջովին դուրս չբերվեց ողջ քիմիական զենքը: Համաձայն Սիրիայի իշխանությունների նոր նախագծի` զենքը երկրից դուրս է բերվելու մինչև մայիսի վերջ:
ՔԶԱԿ-ը, սակայն, դեռ չի հաստատել առաջարկված նախագիծը: Կազմակերպության ներկայացուցիչները գտնում են, որ 100-օրյա ժամկետի դեպքում քիմիական զենքը չի ոչնչացվի մինչև հունիսի վերջ, ինչպես պլանավորված էր նախապես: Գործակալության ՄԱԿ-ում ունեցած աղբյուրը հայտնել է, որ ՔԶԱԿ-ը Սիրիայի իշխանություններին առաջարկել է քիմիական զենքը դուրս բերել մինչև մարտի վերջ:
Հիշեցնենք, որ ըստ ՔԶԱԿ-ի նախնական նախագծի՝ առավել վտանգավոր նյութերը Սիրիայից դուրս էին բերվելու մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ մնացածները (բացի իզոպրոպանոլից)՝ մինչև 2014 թվականի փետրվարի 5-ը: Չլիցքավորված սպառազինությունը Սիրիայից դուրս կբերվի և կոչնչացվի մինչև 2014 թվականի մարտի 15-ը, իսկ քիմիական զենքի օբյեկտները՝ 2013 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակատահվածում: Առաջնային քիմիական զենքի ոչնչացումն ավարտվելու է 2014 թվականի մարտին, իսկ մնացածներինը՝ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Քիմիական զենքերի պաշարները կոչնչացվեն ԱՄՆ Cape Ray նավի վրա Միջերկրական ծովի չեզոք ջրերում: Սակայն պատերազմի հետևաքնով նշված ժամկետները հետաձգվեցին: Սիրիայում քիմիական զենքի առաջին խմբաքանակը դուրս բերվեց 2014 թվականի հունվարի 7-ին: Ընդհանուր առմամբ ոչնչացվելու մոտ 1300 տոննա թունավոր նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով