ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը չեն մասնակցի գազի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքերին
«ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցություններից միայն երկուսը` ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն վերջնական որոշում ունեն` մասնակցել իշխող մեծամասնության նախաձեռնած` գազի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին: Իսկ «Ժառանգություն» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել հանձնաժողովի աշխատանքերին, ՀԱԿ խմբակցությունն էլ հանձնաժողովի ստեղծման շուրջ ընթացող բանակցություններին մասնակցելուց է հրաժարվել»:
«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասել է, որ ՀԱԿ-ը հանձնաժողովի աշխատաներին մասնակցել-չմասնակցելու մասին իր վերջնական որոշումը կհայտնի քառօրյա նիստում:
…««Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էլ նշել է, որ իրենք իշխող մեծամասնությնաը առաջարկներ են ներկայացրել, որոնք ՀՀԿ-ն չի ընդունել, ուստի որոշել են չմասնակցել հանձնաժողովի աշխատանքերին»: