Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել
Եգիպտոսի վարչապետ Հազեմ Ալ-Բեբլավին հայտարարել է, որ կառավարությունը իր գլխավորությամբ հրաժարական է տալիս: Այս մասին հայտնում է Ahram Online-ը:
«Այսօր կառավարությունը որոշում է կայացրել իր հրաժարականը ներկայացնել երկրի նախագահին»,-ասել է Ալ-Բեբլավին` չմանրամասնելով պատճառը:
Կայքի աղբյուրը հայտնել է, որ ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը ընդունել է հրաժարականը, և վարչապետ է նշանակվելու բնակարանաշինության նախարար Իբրահիմ Մահլեբը:
Ալ-Բեբլավին Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ էր նշանակվել հուլիսին` իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանության տալապումից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով