Անջելինա Ջոլին Լիբանանում այցելել է սիրիացի փախստականներին
Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի նախկին դեսպան Անջելինա Ջոլին Լիբանանում այցելել է սիրիացի փախստականներին: Այս մասին հայտնում է լիբանանյան The Daily Star-ը:
Տեղական մամուլի փոխանցմամբ, Ջոլին փետրվարի 22-ին ժամանել էր Բեքայի հովտում գտնվող Զահլե քաղաք, որտեղ բնակվում է մոտ 300.000 փախստական:
Լիբանանում ապաստանած սիրիացի փախստական ընտանիքների հետ Ջոլիի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2012 թվականի սեպտեմբերին` Մերձավոր Արևելք կատարած այցի շրջանակում: Իսկ 2013 թվականի հունիսին նա այցելել էր Հորդանանում սիրիացի փախստականների ամենամեծ ճամբար` Զաթարի:
Նշենք, որ Անջելինա Ջոլին այժմ ՄԱԿ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի հատուկ դեսպանն է, իր առաքելության շրջանակում այցելել է տասնյակ այնպիսի երկրներ, որտեղ հումանիտար աղետ է: Դերասանուհին հիմնել է մի քանի բարեգործական հիմնադրամներ և ԱՄՆ-ում ու Եվրոպայում մասնակցում է խոշոր քաղաքական հանդիպումների:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին