Հանձնաժողովը պաշտպանված կլինի այն դեպքում, երբ բաց լինի. Արամ Մանուկյան
«Մեր նախաձեռնությունը, որով մենք հանդես եկանք, բազմաթիվ անգամ շեշտել ենք, որ քաղաքական մոտիվացիա չուներ, մեզ հետաքրքրում էր, թե ինչպես է ձևավորվել գազի գինը», -այսօր Ազգային ժողովում Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա հստակեցրեց, որ իրենց մոտեցումը եղել է հետևյալը. «Բացել այն գաղտնիքները, որ մինչև այս պահը այդ ոլորտում գաղտնիք է: Ինձ հանձնաժողովի կազմն էլ չի հետաքրքրում, մեր մոտիվացիան գաղտնիքները բացահայտելն է»:
Սակայն խորհրդարանական մեծամասնության առաջարկը` հանձնաժողովի նիստերը դռնփակ անցկացնելը, ըստ Մանուկյանի, չի բացահայտի ոլորտում եղած գաղտնիքները:
«Դուք հիմա շարունկում եք կառավարության գործելաոճը` ամեն ինչ պահել գաղտնի: Հանձնաժողովը պաշտպանված կլինի այն դեպքում, երբ բաց լինի: Փակի դեպքում կառավարությունը ճնշելու է Ձեզ, իսկ բացի դեպքում կասեք` Արամը յազվություն ա անում, թղթեր ա բերում: Դուք մեզ ուզում եք տանել մի արգահատելի գործընթացի, ինչի զոհն ենք մենք, հենց այդ գաղտնիության արդյունքում է, որ ունեցել ենք կորուստներ այս ոլորտում: Մենք կողմ չենք դռնփակ նիստին: Դուք մեզ փակով ուզում եք քաշեք ուրիշ տեղ, մենք չենք գա ըտեղ», -հայտարարեց Արամ Մանուկյանը:
Նախորդող հրապարակումներ`
Խորհրդարանական մեծամասնությունը գազի մասին հարցը առաջարկում է քննարկել դռնփակ
«Բարգավաճ Հայաստանը» գազի մասին ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի միայն մեկ պայմանով
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան