Գ. Մինասյան. Հետխորհրդային տարածքում իրադարձությունները սրընթաց զարգացումներ են ապրում
Հետխորհրդային (և ոչ միայն) տարածքում իրադարձությունները սրընթաց զարգացումներ են ապրում, իսկ համանախագահ երկրները այս կամ այն չափով ներգրավված են այդ գործընթացներում: Այս հանգամանքն իր որոշակի ազդեցությունն են թողնում նաև ԼՂ բանակցային գործընթացի փոքր ինչ պասիվացման վրա: Panorama.am-ի հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումից հետո խոսք էր գնում 2014 թ. փետրվարին, բարձր մակարդակով հանդիպման մասին, սակայն ներկայումս պրոցեսում առանձնապես ակտիվություն չի նկատվում, ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:
Միաժամանակ պատգամավորը նշեց, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բավականին ակտիվ է ու անընդհատ այս կամ այն իրավիճակի վերաբերյալ ներկայացնում է իր մոտեցումները:
Գ. Մինասյանը կարծիք հայտնեց, որ ամեն դեպքում, որոշ ժամանակ անց, բանակցային գործընթացը կակտիվանա և նախագահների մակարդակով հանդիպում կկայանա:
«Բանակցություններին այլընտրանք չկա, իսկ դրանք ենթադրում են նաև նախագահների մակարդակով հանդիպումներ»,- հավելեց նա:
Վերջինս ընդգծեց, որ բանակցությունները պետք է շարունակվեն այն փաստաթղթի հիման վրա, որը 2011 թվականին ներկայացվել է Կազանում, և որից այդքան խուսափում է ադրբեջանական կողմը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում