Հարցազրույցներ 10:36 24/02/2014

Կ.Թումանյան. Քաղաքականության մեջ ընդգրկված կանանց թիվը Հայաստանում քիչ չէ, նրանք քիչ են որոշում կայացնող մակարդակներում

Հեղինակ` Լիա Խոջոյան

Ինչու են կանայք քիչ քաղաքականության մեջ, ինչու ենք կանայք քիչ առաջադրվում ՏԻՄ ընտրություններում, ինչ է պետք անել իրավիճակը փոխելու համար և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Մայր Հայրենիք» կուսակցության առաջնորդ Կարինե Թումանյանի հետ:

-Տիկին Թումանյան, ինչպես կգնահատեք առկա իրավիճակը, երբ կանանց անունները այդքան քիչ են հանդիպում քաղաքականության մեջ:

-Իրականում քաղաքականության մեջ ընդգրկված կանանց թիվը Հայաստանում քիչ չէ, նրանք քիչ են որոշում կայացնող մակարդակներում՝ ԱԺ-ում,Կառավարությունում: Չնայած համաձայն գործող Ընտրական օրենսգրքի` «...յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը»` ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների միջև մանդատների բաշխման արդյունքում տոկոսային հարաբերությամբ կանանց ներկայացվածությունը նոր խորհրդարանում կազմեց 10.6%, ինչը նշանակում է, որ ամրագրելով ԸՕ-ով այս անգամ 20 տոկոսանոց քվոտան և ներկայացնելով հանրությանը համամասնական ցուցակներում միջինում 22.6% կին, կուսակցությունները դե ֆակտո որպես արդյունք խորհրդարանում ընդգրկեցին արձանագրվածի կիսով չափ ավելի քիչ կին: Մինչդեռ հիշեցնեմ, որ ըստ ազգային ծրագրի` 2010 թ-ից հետո ԱԺ կազմում կանայք պետք է կազմեին առնվազն 25%:

Հիշենք` 41 ընտրատարածքներում  մեծամասնական ընտրակարգով առաջադրված 11 կանանցից խորհրդարան է անցել միայն 2-ը, և ստացվում է, որ կուսակցությունները ոչ մի առաջընթաց չեն արձանագրել, ավելին՝ արժեքազրկվել է ԸՕ-ում ամրագրված 20 տոկոսանոց քվոտան: 131 պատգամավորներից ընդամենը 14-ն են կին, սա կազմում է ընդամենը 10.6%:
Փաստորեն կանանց աջակցելու նպատակով օրենքով նախատեսված մեխանիզմը` քվոտայի տոկոսի բարձրացումը, լիովին արժեզրկվեց կուսակցությունների կողմից ինչ-ինչ նկատառումներով արված տեղափոխումների և ինքնաբացարկների միջոցով, ընդ որում շատ դեպքերում հանրության համար անհասկանալի: Ի դեպ, այդ անհասկանալի ինքնաբացարկների վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկիրինսկան:

Ընտրություններից հետո իրականացվեց պորտֆելների բաշխում` ԱԺ-ի հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ, նախարարներ-փոխնախարարներ: Եվ….Աժ 12 մշտական և 1 ժամանակավոր հանձնաժողովների նախագահներից միայն 2-ն են կանայք, իսկ Կառավարությունում միայն երկու կին-նախարար ունենք: Մյուս թվերն ավելի խոսուն են` 59 փոխնախարարներից ընդամենը 6-ն են կանայք: Այսինքն` մենք առաջընթաց, կարելի է ասել, չենք արձանագրել, քանի որ տասը տարի առաջ 1 կին նախարար և 3 կին փոխնախարար ունեինք: Բայց դեռևս 2012թ-ի ապրիլին, մինչև ԱԺ ընտրությունները վարչապետ Տիգրան Սարգսյանը ստանձնեց պարտավորություն` նոր Կառավարության ղեկավար կազմում կանայք կկազմեն առնվազն 30 տոկոսը…

-Միջազգային փորձագետների կարծիքով` եթե երկրի խորհրդարանում կանայք կազմում են 20%-ից պակաս, ապա դա դժվարացնում է սոցիալական ուղղվածություն ունեցող օրենքների ընդունումը, միևնույն ժամանակ միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանց ժամանակավոր արտակարգ միջոցներ գործադրելու (գենդերային քվոտաներ կամ այլ օրենքներ) դժվար է կանանց և տղամարդկանց քաղաքական հավասար գործունեությունն ապահովել:

-Այդպես էլ կա: Կանայք, որոնք մուտք են գործել ԱԺ կուսակցական ցուցակներով, չեն կարող, չեն ուզում ասել և չեն ուզում վեր հանել խնդիրներ, որոնց լուծումը կբարելավի կանանց վիճակը Հայաստանում` ընտանիքում, քաղաքական դաշտում,աշխատանքի վայրում:

Նույն պատկերը կրկնվեց նաև համամասնական ընտրակարգով կազմակերպված Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում` կանանց համամասնությունը Երևանի ավագանու կազմում 15.4% է, ավագանու 65 անդամներից 10-ն են կանայք: Բայց ես ուզում եմ հիշեցնեմ, որ ընտրությունների նախնական տվյալներով արված հաշվարկի համաձայն՝ կանայք պետք է 13-ը լիներին և այդ դեպքում ավագանու կազմում կպահպանվեր ԸՕ-ով ամրագրված 20 տոկոսանոց գենդերային քվոտան: Բայց կրկին կանայք «հրաժարվեցին» իրենց մանդատներից... Ինչո՞ւ:

Հարցերը իրականում շատ են. ԱԺ ընտրություններում չմասնակցեցին չորս այն կուսակցությունները, որոնց ղեկավարները կանայք են: Նախագահական ընտրություններում կին թեկնածու չկար, ինչո՞ւ... Կարծես թե օրենքները չէին արգելում, բայց ոչ էլ նպաստում էին` 8 միլլիոն դրամ գրավ, կարծրատիպեր, մեծ ծախսեր, չգրված, բայց ընտրությունների գործընթացներում գործող բիրթ չգրված «օրենքներ»,,,

-Տիկին Թումանյան, ո՞րն է պատճառը, որ կանայք քիչ են նաև ՏԻՄ-երում:

-Հայաստանի մարզերում` ՏԻՄ-ում , կանանց մասնակցությունը դժվարանում է ոչ միայն մեծ ֆինանսների ներդրման անհրաժեշտության պարագայով,այլև գործող բարոյահոգեբանական մթնոլորտի, ազգային մենթալիտետի պատճառով: «Մայր Հայրենիք» կուսակցությունը հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացավ ինքնուրույն մասնակցել ԱԺ ընտրություններում: Իսկ ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, մենք «Կին առաջնորդ» ֆորումի շրջանակներում հանդիպումներ ենք կազմակերպում մարզերի, համայնքների գյուղի կանանց հետ, հորդորում ենք փոխել իրենց դիրքորոշումները և մասնակցել տարբեր կարգի ընտրություններին՝ ավագանու, գյուղապետի, կազմակերպում կոնսուլտացիաներ, դասընթացներ ընտրարշավների կազմակերպման ձևերի վերաբերյալ: Որոշ առաջընթաց կա, մարզերում ի հայտ են եկել կանանց կարող ուժեր, բայց լինում են նաև անհասկանալի ինքնաբացարկների դեպքեր:

-Ի՞նչ է հարկավոր կանանց ներուժը այս ուղղությամբ զարգացնելու համար, գուցե ինչ-որ խրախուսման ծրագրեր են պետ
ք:

-Մենք գտնում ենք առաջնային է, որ որոշում կայացնող մակարդակներում և քաղաքականության մեջ կանայք ունենան բավարար ներգրավվածություն: Մեր կուսակցությունը, ինչպես նաև «Կին առաջնորդ» ֆորումի համակարգող խորհուրդը դեռևս նախորդ ընտրությունների շեմին հանդես եկավ առաջարկություններով, որոնք կնպաստեին նշված խնդրի լուծմանը:

Մեր կարծիքով այդ խնդրի լուծմանը կնպաստեն, մասնավորապես, ԸՕ հետևյալ փոփոխությունները`
 «…. կուսակցության/կուսակցությունների դաշինքի/ ներկայացված ընտրական ցուցակում ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր չորրորդը պետք է լինի կին և կնոջը ցուցակում կարող է փոխարինել միայն կին, որը ընտրացուցակում անմիջապես հաջորդում է դուրս եկող կնոջը»:  Հիմնավորումն այն է, որ այսպես մենք ոչ միայն ընդառաջ ենք գնում ԵԽ պահանջներին, ՀՀ նախագահի կողմից վավերացված 2004-2010թթ. կանանց դերի բարձրացման նպատակով մշակված «Ազգային Ծրագրի» նպատակներին, այն է` կանանց 25 տոկոսի ներկայության ապահովումը ԱԺ-ում, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ բարձր ինտելեկտով օժտված կանայք, կազմելով ՀՀ բնակչության ավելի քան 50 տոկոսը, հրաժարվում են ընտրապայքարից, քանի որ այսօր Հայաստանում ընտրությունների ընթացքում գործում են չգրված բիրտ օրենքներ:

Երկրորդ փոփոխությունը. «Կուսակցության / կուակցությունների դաշինքի/ ընտրական ցուցակը գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրել է` նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով ընտրագրավի մուծման անդորրագիրը /ոչ թե 8000-ապատիկի / կամ կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ մասնակցությունը պաշտպանող քաղաքացիների ստորագրահավաքի պաշտոնաթերթիկը` կուսակցության համար 50000 վավեր ստորագրություն, կուսակցությունների դաշինքի համար` 75000 վավեր ստորագրություն:

Հիմնավորեմ նաև սա. համաձայն գործող օրենքի, ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները պետք է մուծեն որոշակի գումար, որը վերադարձվում է մանդատներ ստացած կուսակցություններին: Այս օրենքը մի կողմից խթանում է բյուջեն և ինչ-որ կերպ փոխհատուցում ընտրությունների համար անհրաժեշտ պետության ծախսերը, բայց մյուս կողմից խանգարում է նոր , առողջ ուժերի ի հայտ գալուն, քանի որ, որպես օրենք, նոր ուժերը չունեն մեծ ֆինանսական բազա` ֆինանսական ներդրման մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ կամ աջակցում են իշխանական լծակներ ունեցող, կայացած քաղաքական ուժերին կամ էլ թելադրում են իրենց կամքը իրենց կողմից ֆինանսավորվող կուսակցություններին: Այդ իսկ պատճարով մենք առաջարկում ենք համատեղել երկու տարբերակ `այժմյան գործող օրենքը և նախորդը` ստորագրահավաքը: Գրավի հետ կապված նույն մոտեցումը պետք է կիրառվի և’ Երևանի ավագանու, և’ ՏԻՄ, և’, իհարկե, նախագահական ընտրությունների գործընթացները կազմակերպելիս:

Բացի այդ , անհրաժեշտ պահանջ է` «Յուրաքանչյուր պետական կամ համայնքային լիազորություններով օժտված կառույցում որևէ սեռի ներկայացվածությունը չպետք է ավելի լինի 70%-ից»: Եթե ԸՕ փոփոխությունների համար դեռևս պետք է պայքարել, երկրորդը հնարավոր է իրականացնել արդեն այսօր և այդ հարցում մեծ դերակատարում կարող են ունենալ այսօրվա կին-ատգամավորները, մանավանդ ՀՀԿ-ական:

Եվս մեկ բան` անհրաժեշտ է իշխող կուսակցությունների քաղաքական կամք, որ կյանքի կոչվի ՀՀ Կառավարության 2004 թվականի N 645-Ն որոշումը` «ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ-ի Ազգային ծրագիրը և դրա միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին», որի շրջանակներում լուծման ենթակա հիմնական խնդիրներն էին որոշում կայացնող մակարդակներում և քաղաքականության մեջ կանանց ոչ բավարար ներգրավվածությունը, տղամարդկանց և կանանց անհավասար մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:

-Անելիք դեռ շատ կա….
-Այո. սպասենք: Սակայն ռուսները լավ խոսք ունեն` «На бога надейся, а сам не плошай»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}