Ս. Մինասյան. Միջազգային հանրությունն առաջնահերթ չի համարում ցածր մակարդակի միջադեպերի վերացումը շփման գոտում
«Միջազգային հանրությունը կոշտ դիրքորոշոմ ունի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հարցում, սակայն պատրաստ չէ, առաջնահերթ չի համարում ցածր մակարդակի միջադեպերի վերացումը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, միջազգային հանրության կոշտ դիրքորոշումը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ առաջացնելով այնպիսի խնդիր, որ կարող է ազդել բանակցային գործընթացի վրա:
Քաղաքագետը նշեց, որ այս ամենի հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում կլինի այն վիճակը, որ կա առնվազն վերջին տասը տարում՝ ստատուս քվոյի պահպանում, ցածր մակարդակի լարվածություն:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով