Ս. Ավետիսյան. ԱՄՆ-ն համագործակցում, այլ ոչ թե միջամտում է ՀՀ ներքին գործերին
Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Պարտադիր կենսաթոշակային համակարգի բարեփոխումների թեմային, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծիք էր հայտնել, որ կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանին և ԱՄՆ-ը աջակցելու է Կառավարությանը` կենսաթոշակային նոր համակարգ ձևավորելու հարցում: Տարբեր շրջանակներից տեսակետներ հնչեցին, որ ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԱՄՆ դեսպանի խոսքն ու դրան հետևած արձագանքները, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ «Հայաստանը մշտապես համագործակցել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների հետ»:
«Դա համագործակցության մի ձև է, որն անհնար է դիտել որպես Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ: Մեր երկրի համար կարևորագույն տարբեր փաստաթղթերի ու բարեփոխումների գործընթացի առնչությամբ, մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում մի շարք երկրների դիվանագետների ու մասնագետների հետ` օգտագործելով այլ երկրների փորձը` ցանկանում ենք մշակել հնարավորինս լավ փաստաթուղթ»,- ասաց Ս. Ավետիսյանը:
Նրա խոսքերով, Հայաստանի ու Միացյալ նահանգների համագործակցությունը բավականին արդյունավետ է և այն շարունակվելու է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները