Ինչո՞ւ է կալանավորվել Վարդան Պետրոսյանը. Մեղադրական եզրակացություն
2013 թվականի հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված դերասան Վարդան Պետրոսյանի գործով մեղադրական եզրակացությունն արդեն պատրաստ է և ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Աբովյանի նստավայր): Դատավարությունը կանցկացվի դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Դատական տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկանում է, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ և հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:
Այդպիսով, ըստ մեղադրանքի, Պետրոսյանը թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: Բախման հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Վարդան Պետրոսյանը կալանավորված է:
Հարակից հրապարակումներ՝
Դատավորը դատախազի միջնորդությունը բավարարել է առանց պատճառաբանության. Վարդան Պետրոսյանի փաստաբան
ՀՔԾ-ի քննությունը նպաստել է, որ Վարդան Պետրոսյանի գործով դատախազը ազատվի աշխատանքից. Փաստաբան
Վարդան Պետրոսյանի ցուցմունք չտալու տակտիկան անարդար է. Տուժող կողմի ներկայացուցիչ
Մինչև Վարդան Պետրոսյանը մեղքը չընդունի, մենք հաշտեցման չենք գնա. Տուժած վարորդ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները