«The Washington Post». Ռուսաստանը չի կորցրել ազդեցության լծակներն Ուկրաինայի վրա
Կիևում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունները ընդհանրապես շահավետ չեն Վլադիմիր Պուտինի համար: Ռուսաստանն, այնուամենայնիվ, չի կորցրել ազդեցության լծակներն Ուկրաինայի վրա և ցանկանում է օգտագործել դրանք: Այս մասին գրում է «The Washington Post»-ը:
«Պուտինը Ուկրաինայի համար հատուկ ծրագիր ուներ, սակայն այն ձախողվեց: Այսպիսով նա անցավ «Պլան B-»ին, այն է, միջնորդավորված, վերջնական իշխանության փոխանցում, որը տեղի ունեցավ շաբաթ օրը: Պուտինը կխաղա այն խաղաթղթերով, որոնք գտնվում են իր ձեռքում՝ չմտածելով նրանց մասին, որոնք կորցրել է: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները բարձրացնում են ռուսական կողմի անկանխատեսելի միջամտության հավանականությունը:
«Պուտինը վախենում է քաոսից: Հիմնական նպատակը իր ազդեցության ընդյալնումը չէ, այլ քաոսը ռիկը նվազեցնելու ցանկությունը, որը կարող է տարածվել Ռուսաստանում»,-նշել է լրագրող Ֆյոդոր Լուկիանովը:
«Պլան C» և բնական գազ: Պուտինն անձնապես չի սիրում Յանուկովիչին, նրան համարելով` անվստահելի գործընկեր:
Ռուսաստանը շարունակում է ուժեղ լծակներ ունենալ Ուկրաինայի վրա: Մոսկվան երկրին մատակարարում է բնական գազ և Կիևը խորը պարտքերի մեջ է:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի քաղաքական ընդդիմությունը հույս ունի, որ հեղափոխական տրամադրությունները Ուկրաինայից կտարածվեն նաև Ռուսաստանի վրա՝ այս կերպ թուլացնելով Պուտինի հեղինակությունը:
Այդ մոլորությունը Պուտինի՝ Ուկրաինան որպես սեփական շահեր ունեցող ինքնիշխան պետություն դիտարկելու անկարողության արտացոլումն է: Յանուկովիչը չէր կարող օրինականություն և կարգուկանոն հաստատել առանց նավթի վաճառքից ստացված փողերի և հետևաբար երբեք ամբողջությամբ չի վերահսկել Ուկրաինան, հենց այդ պատճառով այստեղ հեղափոխություն տեղի ունեցավ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում