
Մաքրվում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն ու «Երևան Ջուր» ընկերությունն այս տարի նախատեսվածից ավելի շուտ են սկսել մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Դա պայմանավորված է դեկտեմբեր-հունվար ամիսների առատ տեղումներով, որոնց հետևանքով փողոցների մեծաքանակ աղն ու ավազը անձրևների ժամանակ կարող են խոչընդոտել հեղեղատարների թողունակությանը: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների կուտակումները: Սրանք այս ուղղությամբ տարվող նախնական աշխատանքներ են, քանի որ որոշ դիտահորերի առանձին հատվածներ նորից կմաքրվեն գարնանային անձրևներին ընդառաջ:
Մինչ այդ, գործընթացի ներկա փուլին աջակցում են նաև վարչական շրջանների սանիտարական մաքրման ձեռնարկությունները, որոնց մարդկային և տեխնիկական ռեսուրսներով էլ համապատասխան վայրեր են տեղափոխում դիտահորերից դուրս բերված հողի ու թափոնների մնացորդները:
2014 թվականին մայրաքաղաքում ըստ առաջնահերթության կընթանան ջրահեռացման համակարգերի նորոգման ու ընդլայնման՝ նախորդ տարիներին մեկնարկած աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին