12-ամյա կրթությունը՝ թղթին մնացած ռազմավարություն, ժամանակի ու ռեսուրսների վատնում

Հեղինակ` Մարի Թարյան

Սասունը 16 տարեկան է: Ամեն առավոտ քոլեջ գնալը մեծ պատմություն է նրանց տանը: Մայրը դժգոհում է, որ երեխան չի ցանկանում դասի գնալ, պատճառաբանությունը` հոգնել է:

«Իմ մյուս երկու երեխաները 10 տարի են սովորել, խելացի երեխաներ են, որևէ խնդիր չի եղել: Բայց փոքր տղաս դժգոհում է: Դպրոցից հանեցինք, ուղարկեցինք քոլեջ` մտածելով, որ միջավայրը կփոխվի, բայց դե 12 տարի երեխան չի կարողանում սովորել: Մինչև ավարտի էլ բանակի խնդիրն է լինելու, բանակից հետո էլ, վստահ չեմ, որ կցանկանա կրթությունը շարունակել: Ձգեցին անիմաստ: Ու ամենավատն այն է, որ ինքը շատ լավ սովորող երեխա էր»,- ասում է մայրը:

Ժամանակի, միջոցների ու ռեսուրսների վատնում

12-ամյա կրթությունը մեր երկրում քիչ ժամանակ չէ, ինչ ներդրված է: Այս տարիների ընթացքում ոլորտի մասնագետները փորձում են կարգավորել առկա խնդիրներն ու բացթողումները, իսկ մյուս կողմում հնչող դժգոհությունները չեն պակասում:
Կրթության ոլորտի փորձագետների մի մասը պնդում է, որ մեր երկրի համար նման կրթական համակարգը շռայլություն է. բանակում զինվորների պակաս, տնտեսական և սոցիալական ոչ լավ պայմաններ, ժամանակի, միջոցների ու ռեսուրսների վատնում և այլն:

12-ամյա կրթության անցնելու հիմքերը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը չի ուսումնասիրել, սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ դա լրացուցիչ ծախս և բեռ է պետության վրա:

«Երբ 12-ամյա կրթությանն անցնելու որոշումը կայացվեց 2006 թվականին, կրթության մասին օրենքում փոփոխությունն առաջարկեց կառավարությունը: Հետևաբար, այդ հարցի համար կառավարությունն է պատասխանատու: Արդյո՞ք հաշվարկել էր, պատրա՞ստ էր այդ լրացուցիչ բեռը կրել: Ես կարծում եմ, որ խելամիտ տնտեսվարող իշխանությունը նախապես հաշվարկել էր և տեսել էր, որ ինքը կարող է դա անել և արդյունքում օրենքում փոփոխություն եղավ»,- ասում է Անահիտ Բախշյանը:

Նա նկատում է, որ հիմնական կրթությունը պարտադիր է համարվում և գոնե դասագրքերը պետք է անվճար տան: Բայց ժամանակին, երբ հարցը բարձրացվեց, որ անվճար կրթության դեպքում նաև դասագրքերի համար վճարը չպետք է լինի, պատասխանն այսպիսին էր. «Փող չկա»:

«Եթե դասագրքի համար գումար չկա, բայց գումար կա 12-ամյա կրթությանն անցնելու համար… Այդ դեպքում պիտի պետության ռազմավարությունը կրթության, ապագայի հետ կապված այնքան հստակ, պատճառաբանված ու պահանջված լիներ, որ գումար հատկացնեինք 12-ամյա կրթական համակարգի համար, բայց զանց առնեինք անվճար կրթության սահմանադրական պահանջը»,- ասում է նա:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթութան վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հարցը վաղուց փակված է համարում. «12-ամյայի հիմնավորումները շատ շատ են: Մեկն, օրինակ, այն է, որ մեզ տարածք էր հարկավոր: Որովհետև խնդիր էր առաջացել, և այսօր էլ այդ խնդիրը կա, նոր առարկաների ներդրման: Մենք ունեցանք կյանքի հմտության առարկա, հայրենագիտություն, շախմատ: Առարկաներ, որոնք կարևոր էին, դրանց համար տարածք բացվեց: Եթե մենք այդ առարկաները դնենք, ուսումնական պլանն ահավոր ծանրաբեռնենք, երեխան կունենա 8-9-10 ժամ»:

Նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ 12-ամյա կրթությունից դժգոհություններ չեն ստանում. «Մենք այդ հիմնավորումներն արդեն արել ենք, հիմա ոչ ոք չի դժգոհում: Մարդիկ ընդամենը խոսում են այն մասին, որ գտնեն իրենց տեղը, իրենց որակյալ կրթությունը ստանան: Հիմա հարցեր ենք կարգավորվում, որ ավագ դպրոցը դառնա այն, ինչի մասին խոսում ենք»:

Նա որպես մեկ այլ հակափաստարկ բերում է այն, որ միայն մոտ 18 երկրներում է, որ կրթությունը 10-ամյա է մնացել:

Անահիտ Բախշյանի համար այսօր մի բան է ակնհայտ, շատ հարցեր, որ բարձրացվում էին կրթության որակի հետ կապված, չկատարվեցին. «Երբ 12-ամյա կրթությունն արմատավորեցին, ես անձամբ, հետևելով այդ կառավարության հիմնավորումներին և 12-ամյա դպրոցի անհրաժեշտությանը, այդ մտքի հետ հաշտվեցի և գտա, որ վատ չի, եթե երեխան 6 տարեկանից 12 տարի մնա դպրոցում, կրթության ոլորտում: Դա իրեն ավելի ճիշտ կձևավորի, ավելի պատրաստ կլինի կյանքի, մասնագիտական ճիշտ կողմնորոշման համար: Հատկապես, որ ավագ դպրոցը հայտարարվեց նախամասնագիտական կրթություն»:

2012 թվականին ավագ դպրոցի առաջին շրջանավարտները եղան, 2018 թվականին կունենանք 12-ամյա դպրոցի առաջին շրջանավարտը:

Անահիտ Բախշյանի բնորոշմամբ, երբ ավագ դպրոցի առաջին շրջանավարտների կրթության որակի գնահատում ենք անում, տեսնում ենք, որ այն ռազմավարական ուղենիշները, որ դրված էին, չեն իրականացել. այդ ռազմավարությունը մնացել է թղթի վրա, իսկ իրականությունը բոլորովին չի արդարացրել հեռահար նպատակը:

«Ավագ դպրոցը կոչված էր կրկնուսույցի ինստիտուտը գոնե նվազեցնելու, բայց հակառակն է: Նախամասնագիտական կրթություն կոչվածը չարդարացավ: Գիտելիքների որակի տարեցտարի անկում արձանագրեցին Հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների գծով ԳԹԿ կողմից իրականացվող 2011,12,13թթ ավագ դպրոցի 11-ր դասարանում արտաքին գնահատման արդյունքները»,- ասում է ԿԱԻ փոխտնօրենը:

Բանակում զինվորի պակաս, զորակոչի և զորացրման հետաձգում

Այն, որ 12-ամյա կրթության պատճառով է նաև բանակում զորակոչը հետաձգվում, հասկանալի է: Բացի այն, որ տղաների քանակն է պակասել, այն տղարներն էլ, որ արդեն զորակոչի տարիքի են, դեռ սովորում են դպրոցում: Շատերը դժգոհում են նաև հենց այն բանից, որ դպրոցից անմիջապես հետո զորակոչվելու են:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթութան վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի բնորոշմամբ, երեխային չի անհանգստացնում այս հարցը, ինքը մինչև 19 տարեկան կարող է սովորել. «Եթե ինքը դպրոցում է, իրեն ոչ ոք բանակ չի տանի»:

Դիտարկմանը, որ երեխաները դժգոհում են, որ բանակից առաջ ժամանակ չեն ունենում, միանգամից դպրոցից բանակ են գնում, Նարինե Հովհաննիսյանն արձագանքում է. «Երկու տարի մնում էին փողոցում: Ահավոր տարիներ էին: Որ ոստիկանության հետ խոսեք, կտեսնեք, թե ինչ լավ լուծում է տրվել նաև այդ մասով: Եթե չէին ընդունվում որևէ տեղ, ոչ մի բան չունեին անելու, պարապ էին: Հիմա կամ ընդունվում է, կամ գնում է բանակ:

Սակայն հարկ է նկատել, որ եթե բանակում ծառայողների պակասի խնդիրը լիներ, Կրթության մասին օրենքում փոփոխություն չէին կատարի և տարկետման կարգը չէր վերանա:

Անահիտ Բախշյանն ԿԳՆ պատոնյայի այս դիտարկմանը հակադարձում է նախարարի ասած թվով. «4000 երիտասարդ հիմնական դպրոցից հետո որևէ տեղ չի շարունակում կրթությունը, որովհետև միջին մասնագիտական կրթությունը չի կայանում: Տեղային են դրանք, աշխարհագրական դիրքով հարմար չեն գյուղերի, շրջանների երիտասարդների համար: Այդտեղ էլ նրանց` մասնագիտություն ստանալու իրավունքն է ոտնահարվում»:

Այն փաստին, որ այսօր 12-ամյա դպրոցների ավագ դասարաններում աշակերտները գրեթե չեն հաճախում, ըստ Անահիտ Բախշյանի, շատ լավ տեղյակ է նախարարությունը, քանի որ Կրթության տեսչությունը պարբերաբար անում է այդ մոնիթորինգն ու ներկայացնում է:

«Ուրիշ բան, որ այս ինֆորմացիան մեզ համար փակ է: Բայց ապրում ենք մի երկրում, որտեղ կարելի է ասել, բոլորս իրար ճանաչում ենք, շատ լավ գիտենք, որ երեխաները չեն գնում դասի: Այդտեղ կոռուպցիա էլ կա, հովանավորչություն էլ կա»,- ասում է նա:

«Կրթության շարունակականության ողնաշարում տեղ-տեղ խզումներ առաջացան»

Անահիտ Բախշյանը կարծում է, որ այդ ավելացված տարիների հաշվին ուսումնական պլանն ավելի է ծանրաբեռնվել, ինչ-որ բաներ էլ ձգել են: Ըստ նրա, կոնկրետ առարկաների դեպքում կրթության շարունակականության ողնաշարում տեղ-տեղ խզումներ առաջացան:

ԿԱԻ փոխտնօրենի խոսքով, ուսումնական պլանների կազմման գիտականությունը չի ապահովվել. «Չունենք մանկավարժական հետազոտական պետական մարմին, որը այդ գիտականությունն ապացուցի: Հին սովետական չափորոշիչներն են այդ տեսակետից գործում: Փոխել ենք իհարկե, ինչ-որ չափորոշիչներ ենք մտցրել, բայց գիտականությունը պակասում է»:

Նրա խոսքով, մեկ այլ շեղում էլ կա. «Այն, որ 12-ամյա կրթությունը մտցրեցին, և դա մտցրեցին 6 տարեկանից, կրթության բովանդակության հետ կապված լուրջ, հիմնարար խնդիրներ խեղաթյուրումներ եղան: Դրսում 12-ամյա կրթությունը 5 տարեկանից է սկսվում, կայացած տարրական դպրոցը 6 տարի է տևում: Երեխան 13 տարեկանում տարրական դպրոցն ավարտում է, մեզ մոտ 10 տարեկանում է ավարտում: Այս տարիքային առանձնահատկությունները շատ կարևոր են, թե այդ տարիների ընթացքում ինչքանով են ներբեռնում երեխային: Իհարկե այդ տարիներին երեխաները շատ ընկալունակ են, բայց նայած ինչ և ինչպես ես մատուցում: Այս ինչն ու ինչպեսը մենք միշտ մի կողմ ենք դնում: Մանկավարժական հետազոտություն, որպես այդպիսին, մեզ մոտ չկա»:

12-ամյա կրթության գաղափարին Անահիտ Բախշյանը կողմնակից է եղել, բայց, ըստ նրա, այն ինչ-որ այսօր կատարվում է, բոլորովին չի համապատասխանում կառավարության ընդունած ռազմավարությանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}