Ինչպես կազդեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի վրա, ըստ ՀՀ Աժ նախագահի
«Յուրաքանչյուր նման իրադարձություն շատ վատ եմ գնահատում, որտեղ կան մարդկային զոհեր: Դա վատ բան է, ես չեմ ցանկանում այդ իրադարձությունները համադրեմ: Ամեն դեպքում եկեք մենք լավ բաներ մտածենք, լավ գործեր սկսենք անել մեր ժողովրդի համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով հարցին, թե ուկրաինական դեպքերի և 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի միջև նմանություններ արդյոք չի տեսնում:
ԱԺ նախագահը մեկ անգամ ևս կրկնեց` շատ վատ է վերաբերվում նման իրադարձություններին:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես կազդեն Հայաստանի վրա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, խոսնակը նշեց, որ ինքը չի սիրում կանխատեսել ու կանխատեսումներից էլ հեռու մարդ է:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով