Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Փերինչեքի գործով հանդիպել է Արգենտինայի և Ուրուգվայի դեսպանների հետ
Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամները Շվեյցարիայի դեսպանների հետ հանդիպումներ են ունեցել Արգենտինայում և Ուրուգվայում և իրենց մտահոգությունները հայտնել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ դատավճռի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Հայկական կողմը շվեյցարացի ներկայացուցիչներին է հանձնել Շվեյցարիայի կառավարությանն ուղղված նամակներ` զգուշացնելով վնասակար հետևանքների մասին, որ ՄԻԵԴ վճիռը կարող է ունենալ` ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում, այլև մարդու միջազգային իրավունքին վերաբերող կարգավորումների և սկզբունքների հարցում:
«Այդ իսկ պատճառով Ձեր միջոցով և ամենայն հարգանքով խնդրում ենք Շվեյցարական պետությանը բողոքարկել ՄԻԵԴ որոշումը»,-նշել են նրանք:
Փետրվարի 13-ին և 14-ին Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդիպել է Ուրուգվայում և Արգենտինայում Շվեյցարիայի դեսպաններ Դիդիեր Ֆիրթերի և Յոհաննես Մաթիասի հետ:
Ուրուգվայում Շվեյցարիայի դեսպան Ֆիրթերի հետ հանդիպման ժամանակ վերջինս խոստացել նամակը փոխանցել իր կառավարությանը:
Հիշեցնենք, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2013թ դեկտեմբերի 17-ին վճիռ է կայացրել, համաձայն որի բավարարվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք քաղաքական գործչի ներկայացրած հայցը, ում նկատմամբ Շվեյցարիայում սահմանվել էր 9-օրյա կալանք կամ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք:
Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ` Շվեյցարիայում իր` կարծիք հայտնելու իրավունքը խախտելու համար:
ՄԻԵԴ-ը կայացված վճռի մեջ հայտնաբերել է 10-րդ հոդվածի խախտում՝ դրամական հատուցում չպահանջելով հայցվորի համար: Ըստ ՄԻԵԴ կայացրած վճռի`Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ:
Նախորդիվ`
Դոմինիկ դե Բուման. ՄԻԵԴ-ի որոշումը խոչընդոտում է ցեղասպանության դատարպարտմանը
Ցեղասպանության թեման հետազոտող մի խումբ գիտնականներ քննադատական բաց նամակ են հղել Եվրադատարանին
«ՄԻԵԴ-ի՝ Փերինչեքի վերաբերյալ վճիռը անձեռնմխելիություն է ապահովում այլ ցեղասպանությունների մեղավորների համար
Արամ Ա. Կաթողիկոսը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Փերինչեքի դատավճռից
Ասպարեզ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չի համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան