Հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի և նրա որդու հեռախոսազրույցների ձայնագրությունը
Հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի և նրա որդու` Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրությունը:
Ձայնագրված հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին` այն օրը, երբ ձերբակալվեցին երեք նախարարների որդիները և Թուրքիայում սկսվեց «Մեծ կաշառք» գործողությունը:
Նշվում է, որ այդ օրը վարչապետը խնդրել է իր որդուն անվտանգ պահպանել կաշառակերության վերաբերյալ փողերը:
Հեռախոսազրույցում լսվում է, թե ինչպես է վարչապետը որդուն պատվիրում տանից դուրս հանել ամեն ինչ:
Խոսակցությունները տեղի են ունեցել դեմտեմբերի 17-ին ժամը 08:01, 11:17, 15:39, 23:15 և դեկտեմբերի 18-ին` 10:58 րոպեին:
Էրդողանը նաև կոչ է արել որդուն իր հետ տանել քրոջն ու հորեղբորը: Նա նաև հորդորել է հեռախոսով չխոսել ոչ մի բան:
Վերջին զրույցի ժամանակ Բիլալը հորը հայտնել է, որ տանը դեռևս մնացել է 30 միլիոն եվրո, որը նա կտեղափոխի մեկ այլ վայր: Բիլալը նաև նշել է, որ իրենք հսկողության տակ են գտնվում:
Էրդողան - Ի՞նչ եմ ես քեզ ասել հենց սկզբից:
Բիլալ - Ո՞վ է մեզ հետևում:
Էրդողան - Որդի, մեզ ձայնագրել են:
Նշենք, որ Թուրքիայի իշխանություններն աշխատանքից ազատել են Անկարայի ոստիկանության 350 աշխատակցի: Սա համարվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կառավարության պատասխան քայլը, որի անդամների նկատմամբ կոռուպցիայի գործով հետաքննություն է ընթանում։ Նրանցից 80-ը զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ։
Ավելի վաղ, Թուրքիայում անվտանգության մարմինների «Մեծ կաշառք» կոչված գործողությունների արդյունքում ձերբակալված 50-ից ավելի մարդկանցից 14-ի նկատմամբ դատարանը կալանավորման վճիռ է կայացրել: Նրանց թվում են Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի որդին` Բարըշ Գյուլերը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդին` Սալիհ Քաան Չաղլայանը, «Հալք» բանկի տնօրեն Սուլեյման Արսլանը և գործարար Ռեզա Զարրաբը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում