«ՀայՌուսգազարդ» ընկերությունը վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը փոխել է անվանումը և դարձել «Գազպրոմ Արմենիա», տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:
«Ի գիտություն Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Ընկերության կոնտրագենտների (այդ թվում՝ բնական գազ սպառող բաժանորդների), այլ կազմակերպությունների և հանրության իրազեկվում է, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության անվանումը փոփոխվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության», -նշվում է տարածած հաղորդագրության մեջ: