Տնօրինությունը մեզ վերաբերվում է ստրուկի պես. «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակից
«Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցների համբերության բաժակը ևս լցվել է: Նրանք որոշել են այլևս գլուխը կախ չաշխատել և իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Աշխատակիցները դժգոհում են ցածր աշխատավարձից, պահումներից, տնօրինության վատ վերաբերմունքից:
«Տնօրինությունը մեզ վերաբերվում է ստրուկի պես, բանեցնում են, իսկ երբ գալիս է աշխատավարձի օրը, հսկայական պահումներ են անում` պատճառաբանելով որ մենք այս-այս գործերում իբր թերացել ենք»,-«Հրապարակ»-ին ասել է աշխատակիցը:
Ներկայացնելով թռչնաբուծարանում տիրող իրավիճակը, նա տեղեկացրել է, որ ղեկավարությունը հաճախ աշխատողներին մեղադրում է գողության մեջ:
«Մենք տնօրինությանը ներկայացրել ենք մեզ հուզող հարցերը, վերջիններս մեզ խոստացել են լուծում տալ»,-հավելել է ֆաբրիկայի աշխատակիցը: