ԱԱԾ պետի նախկին տեղակալը մեկնել է Ռումինիա և այլևս չի վերադառնալու
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայումս գտնվում է Ռումինիայում և այլևս չի պատրաստվում վերադառնալ Հայաստան։
«ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է ուղիղ մեկ ամիս առաջ։ Ըստ մամուլի հրապարակումների, որոնք որևէ կերպ չեն հերքվել, նրա անունը կապվում է «Հայբիզնեսբանկում» տիրող իրավիճակի հետ։ Ըստ այդ հրապարակումների, Ռոմիկ Հարությունյանը ի պաշտոնե ներգրավված է եղել բանկից խոշոր գումարների անհետացման շուրջ տարվող քննության գործում։ Մասնավորապես նշվում է, որ նա փորձել է գործարքներ առաջարկել գործով անցնող մեղադրյալներին»,-գրել է թերթը: