Բաքվում ԻԻՀ դեսպան. Իրանցի ազարիների թիվը Ադրբեջանի Հանրապետության բնակչությունից 3 անգամ մեծ է
«Իրանի սահմանադրությամբ՝ բոլոր էթնիկ իրանցիների լեզուն, մշակույթն ու սովորությունները պաշտպանված են»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը ադրբեջանական «նովոստի.ազ» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով էթնիկ իրանցիների իրավունքներին, մասնավորապես նշել է. «Իրանի պաշտոնական լեզուն պարսկերենն է, բոլոր ուսումնական հաստատություններում դասավանդվում է այդ լեզուն, էթնիկ իրանցիները պարսկերենը ընդունում են որպես պաշտոնական լեզու, սակայն առօրյա հաղորդակցության համար նրանք ազատորեն օգտագործում են իրենց մայրենի լեզուն»:
Շարունակելով խոսքը՝ դեսպան Փաքայինը հավել է. «Իրանում ապրող բոլոր էթնիկական միավորները համարվում են իրանցիներ. Օրինակ, մեր երկրի բնակչության մի մասը՝ շուրջ 30 միլիոնը, կազմում են ազարիները, որոնք երեք անգամ գերազանցում են Ադրբեջանի Հանրապետության բնակչության թվաքանակին. Բացի այդ, Իրանում միլիոնավոր քրդեր, լորեր, բելուչներ, ղաշղայիներ, արաբներ և այլ էթնիկական միավորներ են բնակվում, որոնք բոլորը միասին կազմում են Իրանի մեկ միասնական ազգը»:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
ԻԻՀ նախագահի օգնական. Իրանում միայն մեկ ազգ գոյություն ունի
«Իրանը թյուրքի, ֆարսի, բալուչի, արաբի, կամ լորի կառավարություն չունի»... Ռոհանիի նախազգուշացումը Անկարային և Բաքվին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում