Լավրով. Վտանգավոր է Ուկրաինային պարտադրել «կամ մեզ հետ եք կամ մեր դեմ եք սկզբունքը»
Վտանգավոր և միաժամանակ անարդյունավետ է Ուկրաինային պարտադրել «կամ մեզ հետ եք կամ մեր դեմ» սկզբունքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում են ռուսական լրատվականները:
«Մենք վերահաստատել ենք Ուկրիանայի ներքին գործերին չմիջամտելու մեր սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում ենք, որ բոլորը կցուցաբերեն համանման մոտեցում և կապ կպահպանեն Ուկրաինայի քաղաքական բոլոր ուժերի հետ»,-նշել է Լավրովը` Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ շահագրռված են Ուկրաինայի` համաեվրոպական ընտանիքի մաս կազմելու հարցում: Լավրովը տեսակետ է հայտնել, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների նշանակումը վաղաժամ է և հակասում է փետրվարի 21-ին ձեռք բերված պայմանավորվածություններին:
Սահամանադրական փոփոխությունների մասով ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ սահնադրական բարեփոխումները պետք է վերջ դնեն այն իրավիճակին, երբ յուրաքանչյուր ընտրությունից հետո Ուկրաինայում սահամանադրություն է փոփոխվում. «Այդ իսկ պատճառով էլ բարեփոխումները պետք է հաշվի առնեն բոլոր ուկրաինացիների շահերը»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով