Աշխարհում 12:33 25/02/2014

Libero. Իտալիան պաշտպանում է իր շահերը, բայց լեգիտիմացնում Ալիևների բռնապետությունը

Իտալական հեղինակավոր «Լիբերո» օրաթերթի սյունակագիր Լուչանո Կապոնեն թերթի այսօրվա համարում անդրադարձել է Իտալիայում ադրբեջանական նավթադոլարների հաշվին իրականացվող «խավիարային դիվանագիտությանն» ու դրա արդյունքներին, և եզրակացրել, որ Իտալիան իր գործելաոճով լեգիտիմացնում է աշխարհի ամենաավտորիտար վարչակարգերից մեկին, որը սեփական քաղաքացիների տարրական իրավունքները խախտելուց զատ սպառնում է նաև հարևան Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Լուչանո Կապոնեի՝ «Նավթ և հայերի հետապնդում. Ադրբեջանի բռնակալության իտալացի «տիֆոզիները» (ֆաները)» հոդվածը.

«Ադրբեջանը երկիր է Կովկասում, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ավելի քան քսան տարի գտնվում է Ալիևների տոհմի կառավարման ներքո. 10 տարի նախագահ էր նահապետ Հեյդար Ալիևը, ով տոհմի հիմնադիրն է, իսկ 2003-ից հետո նրա որդի Իլհամը դարձավ նախագահ և այժմ կառավարում է նախագահական երորրդ ժամկետի շրջանակներում: Ադրբեջանն աշխարհի ամենաավտորիտար երկրներից մեկն է, քանզի գտնվում է տնտեսական, քաղաքական ու խոսքի ազատության վերաբերյալ միջազգային ցանկացած վարկանիշային աղյուսակի ստորին հատվածում: Այն բռնակալական վարչակարգ է և տարրական իրավունքների համակարգված խախտումների պատճառով ենթակա է մեկուսացման:

Այդուհանդերձ Ալիևների թագավորությունը մեկուսացված չէ, ինչպես որ կարգն է, քանի որ երկիրը հարուստ է նավթով ու գազով: Իտալիան, մասնավորապես, առանձնահատուկ հարաբերություններ ունի. այն առևտրային խոշորագույն գործընկերն է և վերջերս էլ ստորագրեց պայմանագիր TAP-ի կառուցման մասին՝ մի խողովակաշար, որ Կովկասյան հանրապետությունը կկապի Ապուլիայի հետ (հարավային Իտալիա):  Ի լրումն տնտեսական հարաբերությունների, ազերիներն իրենց նավթադոլարներով Եվրոպայում ու Իտալիայում չափազանց ակտիվ ջանքեր են գործադրում՝ իրենց իշխանության ավտորիտար բնույթը քողարկելու և վարչակարգի համար դրական ու ժողովրդավարական իմիջ ձևավորելու համար:

ESI-ն (Panorama.am - European Stability Initiative, Կայունության եվրոպական նախաձեռնություն) այդ գործունեությունն անվանել է «խավիարային դիվանագիտություն» և 2012-ից սկսած մի քանի զեկույցներով անդրադարձել է խնդրին: Վերջին զեկույցը հրապարակվել է 2013-ի նոյեմբերին և կոչվում էր «Ադրբեջանը և մեր իմացած ձևով ընտրությունների դիտարկման վերջը»:

Այլոց շարքում զեկույցում ներկայացվում են ադրբեջանամետ իտալացի գործիչների անուններ: Օրինակ, Եվրախորհրդարանի անդամ Ֆիորելա Պրովերան, Հյուսիսային լիգա կուսակցությունից, դեմ է քվեարկել Եվրախորհրդարանի բանաձևին, որով Ադրբեջանի կառավարությունը դատապարտվում էր երկու բլոգերներին ձերբակալելու համար: Հյուսիսային լիգայից մեկ այլ գործիչ՝ սենատոր Սերջիո Դիվինան (Իտալիա-Ադրբեջան բարեկամական խմբի համանախագահ) հայտարարել է, որ ինքը բավարարված է Ադրբեջանի վերջին ընտրություններում կին թեկնածուի մասնակցությամբ, այն դեպքում, երբ բոլոր թեկնածուները տղամարդ էին:

Զեկույցում նշվում է նաև Պինո Արլակիի անունը (ներկայումս Եվրախորհրդարանի սոցիալիստ անդամ): Ադրբեջանում նախագահական ընտրություններում, որոնք ԵԱՀԿ կողմից ճանաչվել էին միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող, որպես Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար՝ Արլակին հայտարարել էր, թե ձայների 85%-ի առավելությամբ Իլհամ Ալիևի վերընտրությունը հաստատող ընտրությունները եղել են «ազատ, արդար և թափանցիկ»:

Եվ վերջապես, Ադրբեջանի կառավարության թեզիսը, որ Ռադիկալ կուսակցության անդամ Անտոնիո Ստանջոյի ղեկավարած Իտալական Հելսինկյան կոմիտեի կողմից տարածվում է իտալացիների շրջանում: Վերջին ամիսներին Իտալական Հելսինկյան կոմիտեն նվիրվել է ազերիների շահերի առաջմղմանը, ինչպես «Խոջալուի ջարդերը» թեմայով հանդիպման կազմակերպումն էր. ողբերգական մի դրվագ Լեռնային Ղարաբաղի պատերազմից, որի ընթացքում հայ-քրիստոնեական անկլավը անկախության համար պայքար էր մղում Ադրբեջանի դեմ: Խոջալուի ջարդերի պատմությունը ծայրաստիճան հակասական է: Ադրբեջանը մեղադրում է հայերին, հայերի կարծիքով՝ պատասխանատվությունն ադրբեջանցիներինն է:

Այդուհանդերձ իրադարձությունների վերականգնումը Իտալիայում Ադրբեջանի դեսպանին ոգևորել է այն աստիճան, որ նա իրեն ազատ է զգում՝ հարյուրավոր քաղաքացիական անձանց մահվան համար հայերին «ցեղասպանության» մեջ մեղադրելու համար: Սա ակնհայտ սադրանք է ընդդեմ հայերի, ովքեր վերապրել են պատմության մեջ առաջին ցեղասպանությունը՝ իրագործված մուսուլման թուրքերի կողմից: Քանի դեռ Իտալիան պաշտպանում է իր տնտեսական և էներգետիկ շահերը, այն լեգիտիմացնում է մի բռնապետություն, որը վերջին 5 տարիներին 2500%-ով մեծացրել է ռազմական ծախսերն ու սպառնում է հարձակվել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Թրյուդոն հայտնել է հրաժարակա տալու մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կհեռանա Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Ճշմարտության մասին Մակրոնի բարձրաձայնումից հետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Անդրկովկասում կայունությունը խաթարող գործողությունների մեջ։ Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝...
Աղբյուր` Panorama.am
22:57
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Արտաշավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 10 տուժած
Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել, եթե իրագործվի վերջերս...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Միամտություն է կարծել, որ Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Իրանը անգամ իր համար Հայաստանից տասնապատիկ անգամ կարևոր Հեզբոլլահի ջախջախումը մարսեց: Մինչ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ալավերդու համայնքապետարանը 8,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական ավագանու անդամի հետ
«Հետքը» գրում է․ «Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Շիրակամուտ գյուղի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ
Հունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ուկրաինացիները պետք է իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ․ Մակրոն
Ուկրաինան պետք է իրատեսական քննարկումներ անցկացնի տարածքային հարցերի շուրջ հակամարտության շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Radar.am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}