Ազատամարտիկներ. Մարտի 1-ին դուրս կգանք հանրահավաքի
Մարտի 1-ին Սարյանի պուրակում ազատամարտիկները հանրահավաքի են պատրաստվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Արցախյան ազատամարտի մասնակիցները:
«Մարտի 1-ը մեր ժողովրդի ողբերգական օրերից է, երբ զոհվեցին տասը անմեղ քաղաքացիներ: Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին մասնակցել այդ օրը տեղի ունենալիք հանրահավաքին։ Կոչ ենք անում նաև տարբեր կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին վերջապես խոսքից գործի անցնել, ցուցադրել համաժողովրդական միասնություն»,-ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Արցախյան ազատամարտի մասնակիցները կարևորում են այդ հանրահավաքի անհրաժեշտությունը` երկրի ապագայի համար:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով