Օբաման սատարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թբիլիսիի ձգտումը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրական է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վրացական կողմի ձգտումը: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է Վրաստանի ԱԳնախարար Մայա Փանջիկիձեն, ամփոփելով Վրաստանի կառավարական պատվիրակության հանդիպումները Սպիտակ Տանը:
«Վրաստանի այդ ձգտումը գնահատվել է որպես դրական քայլ: Օբաման կոչ է արել մեզ կառուցողական լինել այսուհետ ևս», - Փանջիկիձեի խոսքերը մեջբերում է վրացական «newsgeorgia.ru» գործակալությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, իր հերթին, մեկնաբանելով Բարաք Օբամայի և Ջո Բայդենի հետ կայացած հանդիպումը, հայտարարել է, թե Վրաստանը թևակոխում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլ:
«Մեր կառավարությունը ստացել է ԱՄՆ նախագահի և փոխնախագահի լիակատար աջակցությունը: Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանն ու ԱՄՆ-ն հանդիսանում են ռազմավարական գործընկերներ, և մենք նպաստելու ենք այդ հարաբերությունների բարելավմանը», - ասել է Գարիբաշվիլին:
Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, այլ կայացել է, երբ Օբաման որոշել է միանալ Սպիտակ Տանը ընթացող Գարիբաշվիլիի և Բայդենի զրույցին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում