Անժելա Էլիբեգովա. Ադրբեջանական կողմը պատրաստ է վճարել ցանկացած մարդու, միայն թե իրենց տեսանկյունը բարձրաձայնվի
Ադրբեջանական կողմը առաջին հայացքից բավականին լայնածավալ աշխատանքներ է իրականացնում` հիմնականում իրենց սահմաններից դուրս` քարոզելով իրադարձությունների ադրբեջանական տարբերակը, որոնք մինչ օրս քննված չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան` ավելացնելով, որ հայակական կողմը բնականաբար ունի իր տեսակետը, որը նույնպես քարոզում է:
«Պետք է միշտ հասկանալ, երբ որ մենք ադրբեջանական մամուլում տեսնում ենք տեղեկատվության տեղատարափ, դա կարող է իրականությանը չհամապատասխանել կամ քարոզչական էֆֆեկտ չունենալ: Հաճախակի այդ միջոցառումները, որոնք այդպես շուքով իբր նշում են ադրբեջանցիները, անցնում է իրենց դեսպանատան փոքր սենյակում և ոչ մի արդյունք չունի հասարակության վրա»-ասաց Անժելա Էլիբեգովան:
Փորձագետը նշեց, որ օրիանակ ադրբեջանցիները կարող են ասել, իբր իրենք Թեբրիզում հայկական հյուպատոսության առաջ ցույց են արել, բայց իրականում այդտեղ չկա հայկական հյուպատոսություն: Պետք է ուշադիր լինել, չարտատպել և չտարածել ադրբեջանական ապատեղեկատվությունը:
Նա նաև հայտնեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է վճարել ցանակացած մարդու, միայն թե իրենց տեսանկյունը բարձրաձայնվի:
Անդրադառնալով հայկական կայքեր կոտրելուն «Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար Արմինե Ադիբեկյանը նշեց, որ իրականում կայքերը չեն կոտրվել, այլ հասցեափոխել են այն բոլոր կայքերը, որոնք գտնվում են ADC-ի DNS համակարգի տարածքում:
Մանրամասները` տեսանյութում:
Նախորդիվ`
Ադրբեջանցի հաքերները մոտ 300 հայկական կայքեր են կոտրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան