Հաստատվել է ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը
Հաստատվել է Հայաստան-Եվրամիություն 2014-2015 թթ. գործողությունների ծրագիրը, որն իր մեջ ներառում է 160 գերակա խնդիր 6 ուղղություններով: Այս մասին ասուլիսում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նշենք, որ երեկ Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը:
Ա. Բաղդասարյանի ներկայացմամբ, այդ վեց գերակա ուղղություններն են՝ քաղաքական, արդարադատություն, ենթակառուցվածքներ, հումանիտար, առևտրային, առողջապահական և սոցիալական: Ըստ նրա, Բոլոր գործողությունները ենթադրում են Բարեփոխումների ընդգրկուն փաթեթ, որը քննարկվել է Եվրամիության գործընկերների հետ:
«Մենք այսօր հայտ ենք ներկայացրել անդամակցել Մաքսային միությանը, բայց նաև Վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակներում ստորագրվել է Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարություն, Հայաստանի նախագահը Պրահայում հայտարարել է, որ շարունակվելու է Եվրամիության հետ Հայաստանի սերտ գործակցությունը»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:
Նա նշեց, որ 2013 թ դեկտեմբերի ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին ինստոիտուցոնալ կարողությունների զարգացման, հասարակական սեկտորի ամրապնդման, օրակարգում առկա մյուս բարեխումները խթանելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան